«Այո՛, ԱԱԾ-ից եղել է արտահոսք, և գիտեմ՝ ով է այդ ինֆորմացիան տվել»․ Գեղամ Մանուկյան

«Արտահոսքն անօրինական գործողություն է»,- ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարությունը, թե Ռոբերտ Քոչարյանին «ուտեչկա» տվող կա, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Իսկ թե ԱԱԾ-ից արտահոսք է եղել, որ խուզարկության նախորդ գիշերը Ռոբերտ Քոչարյանը կամ ընտանիքը իմացել են, այո՛, եղել է արտահոսք։ Ես գիտեմ ով է այդ ինֆորմացիան տվել և եթե Նիկոլ Փաշինյանը խոստանա, որ թևերը ոլորած, ասֆալտի համն է կերցնելու՝ ես պատրաստ եմ հնչեցնելու անունը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը և շարունակեց․ «Ուզո՞ւմ եք ասեմ անունը․ Նիկոլ Փաշինյան, ԱԺ նիստերի դահլիճ։ Թող ինքն իրա գլուխը կոխի ասֆալտի մեջ, որովհետև այստեղից բացահայտ սպառնաց՝ Լևոն Քոչարյանի հարցից ներվայնացած, որ վաղը գալու ենք ձեր տները։ Ի՞նչ արտահոսք, բոլորի համար էլ պարզ է դա»։

«Իսլամական երկրներին անհրաժեշտ է միասնություն՝ անվտանգությունն ապահովելու համար». Փեզեշքիան
217:42
«Զինվորը, որը պետության ղեկավարից ամեն օր լսում է այլանդակ լեքսիկոն, ո՞նց է հաշտ լինելու իրեն հակադրվողի հետ»․ Շիրազ Խաչատրյան
1817:30
«Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուսում՝ Հայաստանի ադրբեջանացման հեռանկարը»․ Էդուարդ Շարմազանով
1817:24
«Այո՛, ԱԱԾ-ից եղել է արտահոսք, և գիտեմ՝ ով է այդ ինֆորմացիան տվել»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
4517:18
«Սա ժողովրդավարությանը հերթական հարվածն էր»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
3117:12
«Հայաստանը չպետք է դառնա երկրորդ Ուկրաինա»․ Սուրեն Սուրենյանց
3817:06
Նիկոլ Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է ՀՀ՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին
3716:42
«Պետք է իրենց ստորադասներին կոչ անեն չլարել իրավիճակը»․ Թաթուլ Հակոբյան
5416:12