38 օր հացադուլ անող կալանավորին տեղափոխել են հիվանդանոց

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մարտին Հովսեփյանը 38 օր է հացադուլի մեջ է, երեկվանից նա նաև ջրադուլ է հայտարարել։ Այսօր առողջական վիճակն այնքան է վատացել, որ շտապ տեղափոխվել է հիվանդանոց. «Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց»,- Factor TV-ին ահազանգել է կալանավորի մորաքրոջ որդին՝ Մհեր Մխոյանը։ 47-ամյա կալանավորը հացադուլ է հայտարարել հուլիսի 20-ին, առողջական վիճակն այս ընթացքում արդեն մի քանի անգամ վատացել է, կանչվել է շտապօգնություն, ինչից հետո տեղափոխվել է հիվանդանոց։ Հովսեփյանը նաև ողնաշարի հետ կապված առողջական խնդիրներ ունի, ինչի հետևանքով ոտքերը շատ հաճախ թուլանում են։ «Ինն ամիս առաջ առողջ տեղափոխվել ա բանտ, հիմա կիսամեռ է»,- ասում է Մհեր Մխոյանը։
Ավազակության, անձին հարկադրաբար ազատությունից զրկելու և թմրամիջոցների իրացման հոդվածներով 9 ամիս առաջ կալանավորված Մարտին Հովսեփյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, ինչի պատճառով էլ դիմել է անժամկետ հացադուլի և ջրադուլի։ «Էստեղ մի ռուս կար, ծանոթիս վարձով տանն էր ապրում, ինձ առաջարկեց, որ դեղ՝ նարկոտիկ ծախենք, ես էլ չհամաձայնվեցի, իրան ծեծեցի: Ինքը էդ գիշերը մնաց էդ տանը, առավոտը ժամը 11-12-ից հետո «պրոստո» ոստիկանները եկան ու ինձ տարան: Հետո արդեն մեղադրանք առաջադրեցին, թե, իբր, ռազբոյ եմ արել, սկսեցին ուրիշ բաներ էլ իմ վրա գցել ու արդեն 9 ամիս ա բանտում եմ»,- աղբյուրի հետ զրույցում օգոստոսի 26-ին գործից մանրամասներ էր պատմել կալանավորը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Տաթևիկ Սողոյանն ու Հովհաննես Խուդոյանը պսակադրվել են (լուսանկար, տեսանյութ)
2317:54
«Yandex-ի հետ կապված՝ գրեթե ոչինչ չի աշխատում». Սամվել Հայրապետյան
3317:36
«Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է, որ ռուսների համար վիզաների տրամադրումը խստացվի 2027թ-ի հունվարից սկսած». #Politico
8417:00
«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
5816:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
7016:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
12114:42
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
7613:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
8213:30