«Իշխող էլիտայի կողմից ներարկվող ատելությունը մակաբույծի նման քայքայում է մարդկանց գիտակցությունը»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զգացել եք չէ՞, որ սպանություններն ու ինքնասպանությունները աստիճանաբար ողբերգությունից ու ահազանգից վերածվում են վիճակագրության։
Մարդկանց ականջները սկսում են սովորել բանակում կատարվող սպանություններին ու ինքնասպանություններին, մեր շրջապատում տեղի ունեցող ծայրահեղ ծանր հանցագործություններին, ու սրանք այլևս վերածվում են ամենօրյա վիճակագրության։ Նախկին բուռն արձագանքները սկսում են նահանջել, սառել, ու մենք մտնում ենք վայրի ադապտացման մի նոր փուլ, որը պայմանականորեն կարելի է համեմատել ԽՍՀՄ առաջին 2 տասնամյակների հետ։
Մարդիկ փորձում են մեղավորներ փնտրել կամ նշանակել՝ սպայից սկսած մինչև ծառայակից, էլ փողոցային բարքեր և այլն, բայց ո՛չ ոք չի էլ փորձում մոտենալ խնդիրներին իրական կողմից։
Իրական կողմը փողոցը չի, դաստիարակությունը չի, սպան չի, ծառայակիցը չի՝ սրանք բոլորը դեպքերի զարգացման միայն ներքին օղակներ են, որոնք նպաստում են, բայց պատճառ չեն։
Գիտական հոդված գրելիս գիտնականի համար կարևոր է ո՛չ միայն սահմանել խնդիրը, այլև հիպոթեզը։ Ընտրել ճիշտ հիպոթեզ, ուսումնասիրության ճիշտ օբյեկտ, որպեսզի ստացվի գիտական արդյունք։ Հիմա նույնը այս դեպքում է՝ սխալ հիպոթեզներ ձևակերպելով բանակում փոփոխություն չի լինելու, իսկ կոսմետիկ միջամտությունները հանգեցնելու են խնդրի խորացմանը։
Ռազմական ոստիկանությունը չի՛ կարող ոչինչ փոխել զինվորի կյանքում, որովհետև նա վստահության օղակից դուրս է, նա օտար ու խորթ է և՛ զինվորին, և՛ սպային, հետևաբար Ռազմական ոստիկանության միջոցով միայն կարող եք արտաքին ֆոն ապահովել ու ո՛չ ավելին։
Իսկ ճիշտ ու թիրախային աշխատանքի համար առաջնային օղակը, որի վրա պատասխանատվություն կա, դա իշխող էլիտան է, նրա վարքագիծը, նրա կողմից կիրառվող նարատիվային գործիքները, և ընդհանուր առմամբ՝ հասարակությանը ներարկվող ատելությունը, որը մակաբույծի նման նստում է մարդկանց բանականության վրա ու սկսում քայքայել նրանց գիտակցությունը։ Ագրեսիան և ատելությունը մակաբույծներ են, որոնք սպանում են մարդկային բանականությունը և նրանց դարձնում են ատելության կույր և բութ գործիք․․․
Իսկ վաղն իսկապես ուշ է լինելու․․․»:

Տաթևիկ Սողոյանն ու Հովհաննես Խուդոյանը պսակադրվել են (լուսանկար, տեսանյութ)
2317:54
«Yandex-ի հետ կապված՝ գրեթե ոչինչ չի աշխատում». Սամվել Հայրապետյան
3317:36
«Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է, որ ռուսների համար վիզաների տրամադրումը խստացվի 2027թ-ի հունվարից սկսած». #Politico
8417:00
«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
5816:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
7016:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
12114:42
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
7613:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
8213:30