Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում

Ագրոկլիմայական ռիսկերի գնահատման և գյուղատնտեսական աշխատանքների պլանավորման նպատակով իրականացվել է վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարությունների ժամկետների վերլուծություններ և քարտեզագրում՝ օգտագործելով օդերևութաբանական կայաննների բազմամյա տվյալները և աշխարհատեղեկատվական համակարգի (ԱՏՀ) գործիքները։
Տարանջատվել են ցրտահարության ռիսկային գոտիներն ու ժամանակահատվածները
✅Արարատյան դաշտավայրում ուշ գարնանային ցրտահարությունների ռիսկային ժամանակաշրջանը ավարտվում է համեմատաբար վաղ՝ ապրիլի 2–ից 15-ը ընկած ժամանակահատվածում։ Այնուամենայնիվ, վաղ գարնանային վեգետացիայի պատճառով այս գոտին հատկապես զգայուն է նույնիսկ կարճատև ցրտահարությունների նկատմամբ։ Վաղ աշնանային ցրտահարությունները այստեղ հազվադեպ են և սովորաբար դիտվում են հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ը կամ ավելի ուշ։
✅ Նախալեռնային գոտիներում ուշ գարնանային ցրտահարությունների ժամկետները տեղափոխվում են ապրիլի 27-ից մայիսի 7-ը, իսկ վաղ աշնանային ցրտահարությունները սովորաբար դիտվում են հոկտեմբերի 4–ից 22-ն ընկած ժամանակահատվածում։
✅Լեռնային և բարձր լեռնային գոտիներում ուշ գարնանային ցրտահարություններ կարող են դիտվել ընդհուպ մինչև հունիսի 1-ը, իսկ առավել բարձրադիր հատվածներում՝ հունիսի 1-ից հետո։ Վաղ աշնանային ցրտահարություններն այստեղ կարող են սկսվել արդեն սեպտեմբերի 15–26-ը ընկած ժամանակահատվածում։
?️Հայաստանում ցրտահարության ժամկետների քարտեզագրումը իրականացվել է ԱՏՀ մոդելավորման գործիքների միջոցով։
?Մոդելավորումն իրականացվել է օդերևութաբանական կայանների տվյալների և Հայաստանի Հանրապետության բարձրության թվային մոդելի (DEM) հիման վրա՝ կիրառելով աշխարհագրորեն կշռված ռեգրեսիայի (GWR) և ռեգրեսիոն հավասարման ստացման (OLS) ալգորիթմները։
? Մոդելը հաշվի է առնում տեղանքի բարդ ռելիեֆի և բարձրության ազդեցությունը՝ հնարավորություն տալով տարանջատել ցրտահարության ռիսկային գոտիներն ու դրանց բնորոշ ժամանակահատվածները:

«Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է, որ ռուսների համար վիզաների տրամադրումը խստացվի 2027թ-ի հունվարից սկսած». #Politico
6217:00
«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
4516:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
6416:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
11614:42
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
7513:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
8013:30
Yandex Cloud-ի հասանելիության գոտում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ կան
7513:18
«Դիրքերում բաղնիք ունենալը կարևոր է, սակայն ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը չի լուծում». Ոսկան Սարգսյան
6812:54