«Բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը․ մի քանի օրից ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում»․ Բերտա Շահրամանյան

Արցախցի Բերտա Շահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ.
Ես Բերտա Շահրամանյանն եմ՝ Արցախի Հանրապետության քաղաքացի (այլևս՝ ՀՀ)։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության ժողովրդի տեղահանման օրերին տեղի ունեցած պայթյունի ժամանակ կորցրել եմ ընտանիքիս 4 անդամներին՝ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս։ Այդ դեպքից անցել է գրեթե 3 տարի։ Ես, մայրս և զինվորական հաշմանդամության կարգ ունեցող եղբայրս ապրում ենք վարձով։ Այս ընթացքում պետությունից չենք ստացել ոչ մի աջակցություն։ Մինչ օրս հարազատներս չեն ստացել որևէ կարգավիճակ, մինչդեռ այդ պայթյունը ռազմական գործողությունների հետևանք էր։ Այսօր ես և ընտանիքս կանգնած ենք բավականին մեծ խնդրի առաջ, քանի որ բնակարանների վարձերի թանկացման խնդիրը հասել է նաև մեզ։ Ցավոք սրտի ես և ընտանիքս ի վիճակի չենք վճարելու ամսական 300.000 ՀՀ դրամ վարձի գումար։ Պետության կողմից տրամադրվող 3-4 մլն սերտիֆիկատներով ներկայիս շուկայական գներով անհնար է նույնիսկ 1 սենյականոց բնակարան ձեռք բերել, իսկ մենք մի քանի օրվա ընթացքում պետք է հանձնենք ներկայիս բնակարանը։ Մինչ այսօր ես խելամիտ գնով վարձով բնակարան չեմ կարողացել գտնել, քանի որ ես՝ տան միակ աշխատողս աշխատում եմ Երևանում և բնականաբար բնակարան փնտրում եմ Երևանում։ Դիմում եմ Ձեզ մեծ խնդրանքով, հաշվի առնել ընտանիքիս ներկայիս ծանր իրավիճակը և որևէ ձևով լուծում տալ այս մեծ խնդրին, քանի որ մի քանի օրից ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում։
Եվ վերջում ուզում եմ տեղեկանալ, արդյո՞ք պատկան մարմինների կողմից իրականացվում է վերահսկողություն և արդյո՞ք բնակարանների սեփականատերերի կողմից ստացված եկամտից եկամտահարկ է վճարվում պետությանը»։

Տաթևիկ Սողոյանն ու Հովհաննես Խուդոյանը պսակադրվել են (լուսանկար, տեսանյութ)
2317:54
«Yandex-ի հետ կապված՝ գրեթե ոչինչ չի աշխատում». Սամվել Հայրապետյան
3317:36
«Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է, որ ռուսների համար վիզաների տրամադրումը խստացվի 2027թ-ի հունվարից սկսած». #Politico
8417:00
«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
5816:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
7016:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
12114:42
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
7613:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
8213:30