«Գործ ունենք սերնդի աշխարհընկալումը փոխելու տոտալ գործընթացի հետ»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սա ՀՀ 8-րդ դասարանի «Ռեգիոնալ աշխարհագրություն» առարկայի դասագրքից մի հատված է։ Առաջին հայացքից՝ տպավորություն է, թե սովորական աշխարհագրական տեղեկություն Ադրբեջանի մասին։ Բայց մի փոքր ուշադիր կարդալու դեպքում արդեն աշխարհագրությունից դուրս եկող բավական հստակ քաղաքական շեշտադրումներ են երևում։
Դասագրքում Ադրբեջանը ներկայացվում է որպես 1918 թվականին ստեղծված պետություն, խոսվում է նրա տարածքի, բնակչության, պետական կառուցվածքի մասին։ Ավելին, Նախիջևանի դեպքում նույնիսկ օգտագործվում է «անարդարացիորեն Ադրբեջանի կազմի մեջ մտցված» ձևակերպումը (զրո տեղեկություն հայկական տարածք լինելու մասին)։ Իսկ Արցախի վերաբերյալ պատմությունը ներկայացվում է առավելապես հետևյալ տրամաբանությամբ․ 1923 թվականին ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմում, իսկ 1991 թվականին բնակչությունը ինքնորոշվելով հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը չի ճանաչվել Ադրբեջանի և աշխարհի պետությունների կողմից (ստանդարտ տեքստ)։
Խնդիրն այն չէ, որ այստեղ գրված ամեն ինչ սխալ է կամ մանիպուլացված, այլ այն, թե ինչ իրական տեղեկատվություն է երեխան ստանում այս ամենից։
Փաստացի Արցախի հարցը ներկայացվում է արդեն հիմնականում որպես Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած, միջազգային հանրության կողմից չճանաչված գործընթաց։ Մինչդեռ ամբողջովին դուրս է մղվում այն պատմական ու քաղաքական համատեքստը, որի մեջ ձևավորվել էր Արցախի ինքնորոշման շարժումը, հայկական բնակչության իրավունքների խնդիրը, տասնամյակների հակամարտությունը և, ի վերջո, հազարամյա հայկական Արցախի գոյության փաստը։
Այսինքն՝ երեխային ոչ թե ներկայացնում են, թե ինչպես և ինչու հասանք այս կետին, այլ հիմնականում տալիս են այսօրվա վիճակի ձևական նկարագրությունը։
Իրականում այս ամենը Փաշինյանի իշխանության վարած քաղաքական կուրսի էական բաղադրիչն է ու ուղղակի արտացոլանքը։ Պատմական հիշողությունը աստիճանաբար փոխարինվում է «ներկա իրողության» տրամաբանությամբ։ Այն ամենը, ինչը կարող է դիտարկվել որպես պատմական իրավունք, ազգային պահանջ կամ նախկին պետականության հիշողություն, ներկայացվում է որպես անցյալ, իսկ նոր ելակետ է դառնում ճանաչված սահմաններով «իրական Հայաստանը»։ Ու հիմա այդ տրամաբանությունը մտնում է նաև դպրոց։
Դպրոցականը ձևավորվող աշխարհայացքով մարդ է։ Եթե նրան Արցախը ներկայացնում ես առաջին հերթին որպես Ադրբեջանի տարածքում եղած և չճանաչված միավոր, իսկ Հայաստանի պատմական իրավունքների ու ազգային հիշողության ամբողջ համատեքստը մղում ես հետին պլան ու աստիճանաբար այն հանում, մի քանի տարի հետո նա այդ իրականությունն արդեն ընկալելու է որպես ինքնըստինքյան տրված բան։
Փաշինյանի քաղաքականության ամենավտանգավոր կողմերից մեկն էլ հենց սա է՝ փոխել ոչ միայն քաղաքականության արդյունքը, այլև այդ արդյունքի մասին հասարակության պատկերացումը։
Կորցրածը դարձնել «նոր իրողություն», հրաժարումը՝ «խաղաղության պայման», պատմական հիշողությունը՝ ավելորդ բեռ, իսկ Արցախն էլ՝ «թոկ ու թակարդ»։
Ըստ էության՝ գործ ունենք ոչ թե զուտ քաղաքական հայտարարությունների, այլ սերնդի աշխարհընկալումը փոխելու տոտալ գործընթացի հետ»։

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու հանցակազմի հատկանիշների առնչությամբ ուղենշային որոշում է կայացվել
618:18
«Գործ ունենք սերնդի աշխարհընկալումը փոխելու տոտալ գործընթացի հետ»․ Արմեն Հովասափյան
2817:54
Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կանցկացվի դռնբաց
3917:48
«Իշխող էլիտայի կողմից ներարկվող ատելությունը մակաբույծի նման քայքայում է մարդկանց գիտակցությունը»․ Արա Պողոսյան
5017:18
«Նման քայլերը միտումնավոր լարվածություն են մտցնում հայ-ռուսական առանց այն էլ զգայուն հարաբերություններում»․ Մհեր Մելքոնյան
5516:36
«Ամոթալի պատկեր»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
6516:18
«ՔՊ ինչ-որ պաշտոն զբաղեցնողի համար կանգնեցվում է երթևեկությունը»․ Աբրասիմ Աթոյան (տեսանյութ)
8915:24
«Չեմ ուզի՝ որևէ ծնող ծայրահեղության դիմի»․ անհետ կորածի հարազատ (տեսանյութ)
7315:06