«Քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր աշխատանքից ազատվել է Լենա Նանուշյանը։ 2018 թվականին նա հագավ հեղափոխական «կոստյումը», մի կողմ դրեց իր անցյալն ու այն մարդկանց, որոնք կարևոր դեր էին ունեցել իր մասնագիտական ճանապարհին, և սկսեց ծառայել իշխանությանը։ Այս տարիներին նա ավելի հաճախ երևաց ռիլերում, քան առողջապահական բարեփոխումների արդյունքներում։ Ծաղրեց բժշկական հանրույթին, զբաղվեց քաղաքական քարոզչությամբ, քննադատեց Եկեղեցին և բացահայտ աջակցեց իշխող ուժին։
Բայց քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ։ Այսօր նա հեռանում է պաշտոնից՝ նյութապես հարստացած, բայց բոլոր առումներով ձեռնունայն։ Ամենամեծ կորուստը պաշտոնը չէ, այլ այն հեղինակությունը, որը ձևավորվել էր մինչև 2018 թվականը և հետո փոխանակվեց քաղաքական ծառայության հետ։ Ինչևէ, յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում, թե ինչ գին վճարի իր կարիերայի համար։
Հ․Գ․ Տիկին Անահիտ Ավանեսյան, ասում են՝ Լենա Նանուշյանին փոխարինելու եք Սամվել Խարազյանով։
Ասեմ՝ հրաշալի ընտրություն է։ Եթե առողջապահության ոլորտում արդյունքները գնահատվեին ոչ թե իրականացված բարեփոխումներով, կառավարման որակով կամ առողջապահական ցուցանիշներով, այլ կառավարության սրճարանից ընդմիջման համար կարտոֆիլ ու աղցաններ բերելու պատրաստակամությամբ, ապա ավելի արժանի թեկնածու դժվար թե գտնվեր։ Եվ, ինչպես միշտ, ոչ մի խոսք առողջապահության մասին»։

«Խնդիրն այն է, որ Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը դիտարկվում է որպես սեփական գեներացիայի զարգացման այլընտրանք»․ Վահե Դավթյան
2120:42
«Քաղաքական հավատարմությունը հավերժ պաշտոնի երաշխիք չէ»․ Անուշ Պողոսյան
5320:00
«Արդարությունն ու օբյեկտիվությունը պետք է վեր լինեն քաղաքական պայքարից»․ Վարդան Հայրապետյան
5319:24
«Երևի իր ձախողված թիմակիցներով քննարկում են, թե ինչպես զավթեն իշխանությունը Գյումրիում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
7717:36
«Պետությունը փորձում է միջամտել Կաթողիկոսի՝ հայրապետական տնօրինությանը վերաբերող որոշմանը»․ Արփինե Ֆանյան (տեսանյութ)
8317:00
«Քոչարյանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալությունների նպատակը շատ պարզ է»․ Ստեփան Դանիելյան
8216:48
«Ինչպե՞ս բացատրել այս բացարձակ անիմաստ որոշումը»․ Արման Աբովյան
9016:24
Թրամփն իրեն անվանել է ԱՄՆ-ի միակ «մեծագույն» նախագահը
19316:12