«Մեծաթիվ արցախցիներ գլխներին տանիք ունենալու և ապրուստի խիստ կարիք ունեն»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ընթացիկ կալանավորումների, քաղաքական հետապնդումների և իշխանության բերած արհեստական օրակարգերի անդին, 2023 թվականին Արցախից բռնագաղթած մարդկանց ծանր ու խորացող սոցիալական վիճակն է:
Իշխանությանը մեկ բան է հաջողվել՝ արցախցիների մեջ «ռազբոռկաներ» ու նրանց նկատմամբ թշնամություն հրահրելով՝ հետին պլան մղել վերջիններիս իրավունքներին և սոցիալական վիճակին վերաբերող խնդիրները:
Այսօր մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, նվազագույն կենցաղային պայմանների և ապրուստի խիստ կարիք ունեն, իսկ իշխանության գովազդած տարաբնույթ ծրագրերը սահմանափակ ծածկույթ են ապահովել:
Մարդիկ կորցրել են հայրենիք, տուն, ընտանիքի անդամներ, հարազատներ, ընկերներ:
Ճակատագրի մեծ հարված ստանալով՝ անցել են պատերազմների, զրկանքների և գաղթի ճանապարհով ու այսօր էլ շարունակում են մնալ անպաշտպան՝ յուրաքանչյուրն իր անսպառ հոգսով ու չավարտվող խնդիրներով»։

«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
3403:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
17700:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
146Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
101Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
110Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
261Երեկ, 20:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
107Երեկ, 19:18
«Խցանումները հետևանք են մի շարք խնդիրների, որոնց լուծումը պահանջում է քաղաքական կամք». Գոռ Մադոյան
117Երեկ, 17:48