«Կրկնակի ավերիչ հեղեղման վտանգ՝ Նեպալում»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Planet ընկերության՝ 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 04:57 UTC-ին ստացված արբանյակային տվյալները հաստատում են խոշոր փլուզման և սելավային զանգվածների հետևանքով առաջացած լայնածավալ բնական պատվարների և դրանց վերևում ջրի կուտակումների ձևավորումը։
Արբանյակային նկարահանման պահին փլուզված զանգվածների և դրանց հետևանքով ջրածածկված տարածքների մակերեսները կազմել են․
* անմիջապես փլուզման վայրից ներքև՝ մոտ 200 000 մ²,
* գետերի միախառնման հատվածում՝ մոտ 88 000 մ²։
Քանի որ արբանյակային պատկերներն արտացոլում են օգոստոսի 28-ի առավոտյան իրավիճակը, իսկ տարածաշրջանում տեղումները շարունակվում են, մեծ հավանականությամբ այդ ժամանակից ի վեր ապարներից, սառույցից և ցեխից կազմված բնական պատվարների հետևում կուտակված ջրի ծավալը զգալիորեն ավելացել է։
Այս անկայուն բնական պատվարների հանկարծակի ճեղքման կամ փլուզման դեպքում առկա է հովտով դեպի ներքև կրկնակի ավերիչ հեղեղի և հզոր սելավային հոսքի առաջացման լուրջ վտանգ»։

«Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է, որ ռուսների համար վիզաների տրամադրումը խստացվի 2027թ-ի հունվարից սկսած». #Politico
6217:00
«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
4516:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
6416:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
11614:42
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
7513:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
8013:30
Yandex Cloud-ի հասանելիության գոտում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ կան
7513:18
«Դիրքերում բաղնիք ունենալը կարևոր է, սակայն ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը չի լուծում». Ոսկան Սարգսյան
6812:54