Շաբաթ, 29 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +28 °C

«Խորը վերլուծություն է լինելու այս ընտրությունների արդյունքների վերաբերյալ»․ Էդմոն Մարուքյան

«Խորը վերլուծություն է լինելու այս ընտրությունների արդյունքների վերաբերյալ»․ Էդմոն Մարուքյան
51
Այսօր, 12:00

«Կարպիսի հետ քննարկել ենք, որ խորը անալիզ ենք անելու էս ընտրությունների արդյունքները, խորը վերլուծություն ենք ձեզ ներկայացնելու։ Մենք էն ուժերից չենք, որ դասեր չքաղենք, պետք է կոնկրետ դասեր քաղենք ու դասեր քաղելու պրոցեսը լինելու է բաց, հրապարակային»,- Պլատֆորմ փոդքասթի շրջանակներում հայտարարել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Դրա արդյունքներով ձևավորելու ենք նոր ուժ, դա կարող է լինել արտախորհրդարանական մի պլատֆորմ, նոր բան, որը պետք է ապագա փոփոխությունների լոկոմոտիվը լինել․․․ Սենց շարունակել՝ նշանակում է հանդուրժել էն միտքը, որ կարող է 2031թ․ էլի այ սենց ընտրությունների արդյունքներ ունենանք, իսկ էդ միտքն ինձ համար անհանդուրժելի է»,- հավելել է նա։

«Խորը վերլուծություն է լինելու այս ընտրությունների արդյունքների վերաբերյալ»․ Էդմոն Մարուքյան