Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Կարապետյանին և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Ալեքսան Ալեքսանյանին վերաբերող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին, հայտնում է «Հետք»-ը։
Նշենք, որ Ալեքսան (Ալիկ) Ալեքսանյանը 2026թ. հունիսի 3-ից կալանավորված է, իսկ Նարեկ Կարապետյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և 1 միլիարդ դրամ գրավ խափանման միջոցները:
Ալեքսան Ալեքսանյանը մեղադրվում է այն բանում, որ լինելով «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպության և «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործադիր մարմնի ղեկավարը ու «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուն, նա «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Նարեկ Կարապետյանի և այլ անձանց հետ ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն։
Ըստ մեղադրանքի՝ նրանց նպատակն է եղել ապօրինի գործունեության միջոցով ազդել 2026թ. հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների ընթացքի և արդյունքների վրա, «Ուժեղ Հայաստան» կուսակցության և հետագայում դրա հիման վրա ձևավորված դաշինքի օգտին առավել շատ ձայներ ապահովել, ինչպես նաև այդ քաղաքական ուժի աջակիցների մեծ թվաքանակի տպավորություն ստեղծել։
Մեղադրանքի համաձայն՝ Ալեքսանյանը և Նարեկ Կարապետյանը նախապես համաձայնության են եկել և 2025թ. սեպտեմբերի 9-ին ստեղծել «Մեր ձևով» ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպությունը։ Այն ստեղծվել է ոչ թե կանոնադրությամբ սահմանված նպատակներն իրականացնելու, այլ իրական նպատակը քողարկելու համար։
Մեղադրանքի համաձայն՝ կազմակերպության միջոցով քաղաքացիներին նյութապես շահագրգռել են հավաքներին մասնակցելու, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության և հետագայում ձևավորված դաշինքի օգտին ընտրական գործընթացներին աջակցելու նպատակով։ Այդ սխեմայի միջոցով շրջանցվել են այն սահմանափակումները, որոնց պատճառով Նարեկ Կարապետյանի և նրա ընտանիքի հետ փոխկապակցված «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, «Ինտեկո էներգո» և «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ները չէին կարող քաղաքական կամ ընտրական նպատակներով գումարներ փոխանցել տարբեր անձանց և կազմակերպություններին։
Ըստ մեղադրանքի՝ կազմակերպության միջոցով իրականացված գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։ Բացի այդ, Ալեքսան Ալեքսանյանը, Նարեկ Կարապետյանը և այլ անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական լիազորություններն ու դրանցից բխող ազդեցությունը, կատարել են առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

«Ընդդիմությունը ոչ թե ձեր առաջարկից է հրաժարվում, այլ Ալիևի առաջարկից, ցավոք, դուք արդեն նույնականացել եք»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
3421:30
«Ովքեր մեզ են ընտրել, մեզ չեն լիազորել, որ կողմ քվեարկենք ալիևյան սահմանադրությանը»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
5121:06
Բրազիլիայի ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն խույս է տվել Միացյալ Նահանգներ
11821:01
«Պետք է ասեմ՝ գլուխը դուք եք ձեր պատին տվել, որ Ալիևի պահանջները կատարում եք․ դա՞ եք առաջարկում»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
5920:54
«Այդ հարցը տալիս եք, որ ինձ քաղաքականապես խեղճացնե՞ք»․ Արարատ Միրզոյանը՝ հայ գերիների վերադարձի վերաբերյալ հարցի մասին (տեսանյութ)
5220:36
«Չեն հասկանում, թող գնան գլուխներն էնքան տան պատին, որ հասկանան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5920:12
Ալեքսան Ալեքսանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել
6020:06
«Սահմանի մասին վերջնական որոշումները նկարագրված են լինելու երկկողմ համաձայնագրով, որը ստանալու է օրենքի ուժ»․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
5619:54