«ՀՀ նախագահը մասնակցում է որպես ի՞նչ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Գյումրիում տեղի է ունենում արտերկրում ՀՀ դեսպանների հերթական հավաքը։ Պարբերական միջոցառում է, որի առնչությամբ իհարկե ինձ մի բան է հետաքրքիր՝ դրան ՀՀ նախագահի ձևական մասնակցությունը։
Այդ պաշտոնը որևէ առնչություն չունի արտաքին քաղաքականությանը։ ՀՀ նախագահը մասնակցում է որպես ի՞նչ։ Եթե նա մասնակցում է իբրև նշանակալի ֆիգուր, ապա սա մեղմ ասած զավեշտալի է, որովհետև Վահագն Խաչատուրյանը չի ունեցել և չունի այնպիսի քաղաքական տրամաչափ, որ թեկուզ դրա բերումով արժեվորվի նրա մասնակցությունն ու զրույցները դեսպանների հետ, չնայած ֆունկցիոնալ կամ հիերարխիկ առնչության բացակայությանը։
Օրինակ, եթե այդպիսի հավաքների մասնակցեր Արմեն Սարգսյանը՝ երբ նախագահ էր (չգիտեմ մասնակցել է, թե՞ ոչ), ապա դա ես կհամարեի արդարացված։ Որովհետև նա իհարկե մասշտաբ, միջազգային կյանքի մեծ փորձառություն, նաև կապեր ու հեղինակություն ունեցող ֆիգուր է, հետևաբար նրա ներկայությունն ու մասնակցությունը քննարկումներին՝ անշուշտ կլիներ օգտակար։
Բայց նախագահ, որը թե տրամաչափ չունի՝ որպես քաղաքական ֆիգուր, թե նաև սահմանադրորեն որևէ առնչություն չունի արտաքին քաղաքականությանը, մասնակցում է դեսպանների հետ հավաքին, որ ի՞նչ լինի»։

«Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է, որ ռուսների համար վիզաների տրամադրումը խստացվի 2027թ-ի հունվարից սկսած». #Politico
6217:00
«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
4516:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
6416:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
11614:42
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
7513:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
8013:30
Yandex Cloud-ի հասանելիության գոտում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ կան
7513:18
«Դիրքերում բաղնիք ունենալը կարևոր է, սակայն ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը չի լուծում». Ոսկան Սարգսյան
6812:54