«ՀՀ պետականությունը կազմաքանդած վարչախումբն Օվերտոնի պատուհանը կիրառում է երկարաժամկետ կտրվածքով». Արմեն Հովասափյան

ՀՀկ խորհրդի անդամ Արմեն Հովասփյանի ֆեյսբուքյաան գրառումը. «Ցավոք պետք է արձանագրեմ, որ ուզենք, թե ոչ, անկախ մեզանից դառնում ենք կոնֆորմիստ, որովհետև շատ հաճախ մեր կամքին հակառակ դառնում ենք սրանց սարքածի մասնակիցը։ Մի հատ հետհայացք գցենք ու ֆիքսենք, որ վերջին 8 տարում մանրից հարմարվել ենք սրանց բերածի ու արածի հետ։
Հիմա՝ փաստերով։
Նախ՝ ամենօրյա ռեժիմով սկսում ենք քննադատել ու քննարկել սրանց ասած տափակաբանություններն ու բլթոցները։ Տեսանյութ, մեկնաբանության սքրին, նկար և այլն՝ հնարավոր բոլոր միջոցներով բերում ենք քննարկման տիրույթ ու դրա շուրջ սկսում դիսկուրս ծավալել։
Չէ, ճիշտ հասկացեք, ես ինքս էլ եմ արել ու անում, բայց այստեղ խոսքը ընդհանուր երևույթի մասին է։ Սրանց ուզածը հենց դա է՝ իրենց ասած զառանցանքը դարձնել լայն շրջանակների քննարկման առարկա։ Ավելին՝ իրենք դրանից ընդհանրապես վատ չեն զգում, ընդհակառակը՝ ջոկերային հրճվանք են ապրում, երբ մենք կոպիտ ու կոշտ ենք արտահայտվում իրենց հասցեին։
Հիմա ասվածի մի քանի օրինակ. հայկական տեղանունները թուրքերեն ներկայացնելը, հայկական պատմական հիշողության նկատմամբ «կայսերական մտածողության» պիտակներ կպցնելը, եկեղեցու դեմ հետևողական հարձակումները, Սրբազաններին նախ թիրախավորելը, հետո հետապնդելը, կալանավորելը, դատելը, ՀՀ տարածքի հետ կապված արհեստական ու անհասկանալի թիվ տիրաժավորելը, «Մեծ Թուրանում միասնաբար ջուր խմելու հանգամանքը», «երբ ինձ թուրք են ասում՝ չեմ վիրավորվում» ընդգծելը, ամեն ելույթում «Ադրբեջան, Թուրքիան» ասելը և այլն:
Մի քանի տարի առաջ դրանցից շատերը նույնիսկ քննարկման ենթակա չէին։ Այսօր դրանց շուրջ արդեն բանավիճում ենք, վիճում ենք, հակափաստարկներ ենք բերում, փորձում ենք ապացուցել, որ դա անհեթեթություն է։
Մի անգամ ասել եմ, թերևս արժե ևս մեկ անգամ շեշտել․ ՀՀ պետականությունը կազմաքանդած վարչախումբն օվերտոնի պատուհանը կիրառում է երկարաժամկետ կտրվածքով։ Սկզբում թեման տարբեր պերֆեկտթիվիներով ու ֆեյքերով գցում են դաշտ, հետո մի քանի ամսվա ընթացքում այն դառնում է մարդկանց խոսույթի մի բաղադրիչ։
Իսկ ջոկերային ժպիտով շարժվող արարածն այդ ամենը շատ լավ տեսնում ու քահ-քահ ծիծաղում»:

«Իշխանությունը քանի՞ անգամ պետք է վտանգավոր ծառերի մասին ահազանգ ստանա, որպեսզի վերջապես սկսի զբաղվել խնդիրների լուծմամբ». Սոնա Աղեկյան
4012:24
«ՀՀ պետականությունը կազմաքանդած վարչախումբն Օվերտոնի պատուհանը կիրառում է երկարաժամկետ կտրվածքով». Արմեն Հովասափյան
4711:54
«1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին Հայաստանում նշվում է որպես Սևանա լճի օր». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
5111:12
«Բակո Սահակյանի ազատությունը պահանջ է, Արցախի վերադարձը՝ իրավունք». Մետաքսե Հակոբյան
6310:48
«Խաղաղ օվկիանոսի տաքացումը կարող է հանգեցնել տրիլիոնավոր դոլարների վնասների». #WSJ
10210:36
ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են «Մարգարա» անցակետ
6010:24
«Հայաստանի Հանրապետության օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է». Դավիթ Խուդաթյան
5610:12
«Ծնունդդ շնորհավոր, Բակո Սահակիչ. Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է». Տիգրան Աբրահամյան
6010:00