«Իշխանությունը քանի՞ անգամ պետք է վտանգավոր ծառերի մասին ահազանգ ստանա, որպեսզի վերջապես սկսի զբաղվել խնդիրների լուծմամբ». Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ի «հոգատար» իշխանության ձախողված հերթական արդյունքը՝ այս անգամ մանկահասակ երեխաների անվտանգության հաշվին. Երևանի թիվ 60 մանկապարտեզի բակում արմատից փտած ծառը արմատախիլ է եղել…
Հարց եմ տալիս. ՔՊ-ական իշխանությունը քանի՞ անգամ պետք է վտանգավոր ծառերի մասին ահազանգ ստանա, որպեսզի վերջապես սկսի զբաղվել խնդիրների լուծմամբ։ Հասկանո՞ւմ եք, սա մանկապարտեզի բակ է, որտեղ խաղում են երեխաներ։ Եվ եթե 8 տարի ՔՊ-ական քաղաքային իշխանությունը չի կարողանում հայտնաբերել ու հեռացնել արմատից փտած, վտանգավոր ծառը, ապա նշանակում է գործ ունենք կառավարման համակարգային ձախողման հետ։
Պատասխանատուները պետք է ոչ թե հերթական անգամ արդարանան, այլ պարտավոր են պատասխան տալ իրավապահ մարմիններին՝ ո՞վ է վերահսկել մանկապարտեզի տարածքը, ե՞րբ է վերջին անգամ ստուգվել ծառը, ինչո՞ւ արմատից փտած ծառը չի հայտնաբերվել և ո՞վ է պատասխանատվություն կրելու, եթե հաջորդ անգամ, Աստված մի արասցէ, հետևանքը ողբերգական լինի»:

«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
1816:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
5516:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
10714:42
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
7313:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
7813:30
Yandex Cloud-ի հասանելիության գոտում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ կան
7413:18
«Դիրքերում բաղնիք ունենալը կարևոր է, սակայն ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը չի լուծում». Ոսկան Սարգսյան
6612:54
«Սա նշանակում է, որ պատերազմը կավարտվի միայն Զելենսկու հեռացումով». Վահան Բաբայան
7112:12