«Իրականում իքնաթիռների 80 տոկոսը Հայաստանի օդային տարածքով չեն անցնում». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի օդային տարածքը՝ «խաղաղության խաչմերուկ»-ի իմիտացիա և ադրբեջանական «проходной двор»
Նիկոլի ՏԿԵ նախարարը «Ֆլայթռադար» կայքից մի մանիպուլյատիվ սքրին է հրապարակել՝ իբր ապացուցելու, թե Հայաստանի օդային տարածքը դարձել է «խաղաղության խաչմերուկ»...
Ոլորտին ծանոթ ցանկացած մասնագետ նախ՝ կարող է փաստել, որ մենք կրկին ուրախանում ենք այլ երկրում պատերազմի արդյունքում մեզ բաժին հասած «հաջողությունից». այսինքն՝ Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով ինքնաթիռների տրաֆիկի որոշ մասն իրոք անցնում է ՀՀ օդային տարածքով, որը ոչ թե նիկոլական կառավարության բանակցությունների արդյունքում երկարատև ձեռքբերումն է, այլ այս պահին ստեղծված իրավիճակի հետևանք, և եթե Իրանի օդային տարածքը բացվի, ապա Նիկոլի նախարարի «խաղաղության խաչմերուկը» հօդս կցնդի:
Երկրորդը՝ սքրինը դիտավորյալ արված է փոքր մասշբատներով որպեսզի չնկատվի, որ իրականում այդ ինքնաթիռների 80 տոկոսը Հայաստանի օդային տարածքով չեն անցնում: Եթե քարտեզը մոտեցնես՝ մեծացնես, ապա կստացվի այլ պատկեր և կպարզվի, որ ինքնաթիռների մեծ մասն անցնում է Վրաստանի օդային տարածքով (տե՛ս՝ ներքևի լուսանկարները. նույն սքրիններն են՝ մեկը հեռվից, մյուսը՝ մոտիկից)...
Սակայն կարևոր փաստ ևս պետք է արձանագրել. կապիտուլյանտ քայլիստների օրոք Հայաստանի օդային տարածքը դարձել է «проходной двор» Ադրբեջանի համար... Գործը հասել է նրան, որ Ալիևի ընտանիքին պատկանող «Սիլք Վեյ Էյրլայնս» ավիաընկերության բեռնատար ինքնաթիռները հիմա Իսրայելից և եվրոպական երկրներից գնված զենք-զինամթերքը Ադրբեջան տեղափոխում են Հայաստանի օդային տարածքով՝ դա ապագայում Հայաստանի դեմ օգտագործելու համար: Իսկ Նախիջևանում ադրբեջանական բանակի ռոտացիան՝ զորակոչում-զորացրումը տեղի է ունենում «Ազերբայջան Էյրլայնս» ավիաընկերության ինքնաթիռներով և ևս Հայաստանի օդային տարածքով:
Ի դեպ, Բաքվի բռնապետը հայտնել էր, որ Հաաստանի օդային տարածքով անցնելու համար ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանից թույլտվություն չեն էլ խնդրել՝ բեսպրեդելի պես արել է այն, ինչ ուզել են:
Նորաձև է դարձել թուրքի կոշիկ լիզելը ներկայացնել որպես «խաղաղություն»:
Հ.Գ. Սա առաջին դեպքը չէ, երբ քայլիստ-դավաճանները փորձում են նմանօրինակ քարտեզներ հրապարակելով խաբել և մոլորեցնել հանրությանը...»:

«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
1816:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
5516:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
10714:42
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
7313:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
7813:30
Yandex Cloud-ի հասանելիության գոտում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ կան
7413:18
«Դիրքերում բաղնիք ունենալը կարևոր է, սակայն ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը չի լուծում». Ոսկան Սարգսյան
6612:54
«Սա նշանակում է, որ պատերազմը կավարտվի միայն Զելենսկու հեռացումով». Վահան Բաբայան
7112:12