«Ապիկար իշխանությունը վատ երգողի նման չի ցանկանում բեմից իջնել, հեռանալ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատկերացրեք իրավիճակ, մեկը միկրոֆոնով մեծ բեմ է բարձրացել,շատ տհաճ ձայնով, անտաղանդ կերպով երգում է։ Հանդիսականները սուլում են, ասում են՝ իջիր բեմից, դու չես կարողանում երգել։ Սակայն նա չի իջնում, բեմի շուրջ գտնվող թիկնազորն էլ ապահովում է, որ նա շարունակի իր երգով հանդիսականների նյարդերը սղոցել։ 9-րդ տարին է, ինչ Նիկոլ Փաշինյանը իշխանություն է, 3 պատերազմ է տանուլ տվել, Արցախը, ՀՀ սահմանամերձ տարածքները հանձնել, սահմանազատման անվան տակ էլ Կիրանցի հողերը, Կիրանց-Բաղանիս հատվածի ու Բերքաբերի 30 տարի ամրացված դիրքերը զիջել, պետական պարտքը կրկնապատկել, տնտեսության մեջ ոչ մի մեծ ծրագիր չի իրականացրել, վարկերով, պարտքով գյուղերի ճանապարհներն է ասֆալտապատել, տուֆապատել։ Ապիկար իշխանությունը վատ երգողի նման չի ցանկանում բեմից իջնել, հեռանալ։ Որոշ ժամանակ հետո սա վերջանալու է մեծ աղետով, որովհետև Հայաստանի անվտանգության մեծ խնդիրները լուծված չեն, մեծ ստերով, կեղծիքներով տնտեսություն չեն կարող զարգացնել։ Աշխարհում խղճահարություն, թույլին կարեկցել չկա, ուժեղը ոչնչացնում է թույլին»:

«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
1816:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
5516:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
10714:42
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
7313:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
7813:30
Yandex Cloud-ի հասանելիության գոտում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ կան
7413:18
«Դիրքերում բաղնիք ունենալը կարևոր է, սակայն ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը չի լուծում». Ոսկան Սարգսյան
6612:54
«Սա նշանակում է, որ պատերազմը կավարտվի միայն Զելենսկու հեռացումով». Վահան Բաբայան
7112:12