Կիրակի, 30 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Նեպալի պարագայում Հայաստանի արձագանքը զրո է». Հայկ Մրտիրոսյան

«Նեպալի պարագայում Հայաստանի արձագանքը զրո է». Հայկ Մրտիրոսյան
57
Այսօր, 15:30

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիմալայներում սառցադաշտի անկումից առաջացած հրեշավոր ցեխահեղեղի արդյունքում անդառնալի հարված ստացած Նեպալի կառավարությունը երեկ դիմեց միջազգային հանրությանը՝ օգնության խնդրանքով:
Հատկապես՝ փրկարարների:
Շուրջ հազար մարդու մահն արդեն հաստատված է, շուրջ 6.000-ը՝ անհետ կորած: Ենթադրվում է, որ գետի հունի հարևանությամբ հորատման աշխատանքներ կատարող մի քանի հարյուր մարդ՝ հնարավոր է դեռ ողջ է փլատակների տակ, կամ էլ՝ թունելներում, որտեղ օդային պղպջակներում կարող են ողջ մնացածներ լինել:
Հայաստանը իր երկրաշարժից հետո միշտ է հպարտացել իր փրկրարար ծառայությամբ և փրկարարներով: Եվ մի քանի անգամ օգնություն է ուղարկել Թուրքիա՝ վերջին անգամ Թուրքիայի երկրաշարժին՝ ինքնակամ օգնություն առաջարկելով և սեփական փրկարարների կյանքը վտանգի ենթարկելով:
Նեպալի պարագայում Հայաստանի արձագանքը զրո է: Ոչինչ: Հայաստանն ու հայերը ոչ միայն մի քանի փրկարար ուղարկելու մասին չեն մտածում, այլև անգամ չեն էլ նկատել Նեպալի բիբլիական մասշտաբների աղետը:
Սեփական երկրում բեմադրվող ողբերգություն-խեղկատակությունների անվերջ շոուն շարունակում է մնալ հանրային կենսակերպի սիրելի առանցքը:
Միաժամանակ՝ անկասկածորեն Թուրքիայի հրահանգով Գազայից պաղեստինցի երեխաների են շտապ բերում Հայաստան՝ հայ հարկատուների հաշվին բուժելու (մինչդեռհայ հարկատուի համար անգամ ապահովագրության համակարգն է արագորեն գրեթե անհասանելի դառնում) որից հետո ամենայն հավանականությամբ այդ պաղեստինցիները, որպես հերթական թուրքական նվեր, կմնան Հայաստանում:
Հետո՝ հաջորդ առիթի դեպքում հերթական անգամ իրենք իրենց կներկայացնեն որպես բարի, սրտացավ ու սրտաբաց, իսկ երբ իրենք հերթական անգամ օգնության կարիք ունենան՝ հերթական անգամ մուննաթ կգան աշխարհի վրա, թե իրենց չեն օգնում, իրենց լքեցին և թե իրենք մենակ ու միայնակ էին աղետի առջև:այկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան