«Թափառող շների ոհմակը դարձել է ծայրահեղ ագրեսիվ, հարձակվում է երեխաների վրա». ահազանգ

Օգտատեր Մարիա Ղուկասյանն ահազանգով դիմում է Երևանի քաղաքապետարանին. «Դիմում եմ Ձեզ որպես մայր՝ խնդրելով անհապաղ միջամտել մեր բակում ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակին։
Մեր բակում երկար ժամանակ ապրող թափառող շների ոհմակը վերջին շրջանում դարձել է ծայրահեղ ագրեսիվ։ Այսօր տեղի ունեցավ այն, ինչից ամենաշատն էինք վախենում․ շները խմբով հարձակվեցին իմ փոքրիկ աղջկա՝ Էրիկա Մարիայի վրա։ Բարեբախտաբար, պատահական անցորդներից մեկը միջամտեց և օգնեց երեխային, մինչ ես կհասցնեի մոտենալ։
Նույն շները այսօր ագրեսիվ վարք են դրսևորել նաև անցորդների և մեքենաների նկատմամբ՝ ստեղծելով իրական վտանգ ոչ միայն մեր երեխայի, այլև բակի բոլոր բնակիչների համար։
Առանձնահատուկ ցավալի է այն, որ այս շներից մի քանիսին մենք ճանաչում ենք դեռ նրանց ծնվելուց։ Ես կենդանասեր մարդ եմ և իմ երեխային նույնպես մեծացրել եմ կենդանիների նկատմամբ սիրով ու հոգատարությամբ։ Մենք երբեք չենք ցանկացել նրանց վնասել։ Բայց այսօր տեղի ունեցածը ցույց տվեց, որ իրավիճակն այլևս պարզապես «բակի շների» հարց չէ, այլ մարդկանց, հատկապես երեխաների անվտանգության իրական սպառնալիք։
Խնդրում եմ անհապաղ կազմակերպել մասնագետների կողմից այս շների բռնումը, տեղափոխումը և անհրաժեշտ գնահատումը՝ համապատասխան անվտանգ վայր/ծառայություն, որպեսզի նրանք այլևս չշարունակեն վտանգ ներկայացնել բնակիչների համար։
Խնդրում եմ նաև արձանագրել այս դեպքը՝ որպես երեխայի վրա հարձակման փաստ և տեղեկացնել մեզ, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու և ինչ ժամկետում։
Խնդրում եմ հարցին վերաբերվել՝ որպես անհետաձգելի՝ հաշվի առնելով, որ արդեն իսկ հարձակման է ենթարկվել փոքր երեխա, և հաջորդ անգամ կարող է հետևանքն ավելի ծանր լինել։
Ես կենդանիներին վնասելու կողմնակից չեմ։ Ես պարզապես պահանջում եմ, որ երեխաները և բնակիչները լինեն անվտանգ, իսկ կենդանիների հետ կապված խնդիրը լուծվի մասնագիտական և մարդասիրական եղանակով։
Խնդրում եմ անհապաղ արձագանքել»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
147020.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
76519.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
85218.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
93316.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
103614.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
105513.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123010.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
134307.10.2026, 01:06