Դատարանը բավարարել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայցն ընդդեմ Ստեփան Ասատրյանի

Դատարանը բավարարել է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայցը: Այս մասին հայտնում են Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը:
«Ինչպես հայտնի է Ստեփան Ասատրյանը, որը Հովհաննավանքի նախկին հոգևորականն էր, զրպարտիչ տեղեկություններ էր տարածել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ:
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր՝ էմին Աբգարյանի) վճռել է՝
- Պարտավորեցնել պատասխանող Ստեփան Արտակի Ասատրյանին վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Դարեսկիզբ» ՍՊ ընկերությանը պատկանող Հայկական ժամանակի armtimes.com կայքում հրապարակայնորեն հերքել Գևորգ Արտաշեսի Աջապահյանի (Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան) պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները «Հերքում՝ Գևորգ Արտաշեսի Աջապահյանի (Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան) հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկությունների վերաբերյալ» վերնագրով հանրամատչելի և բոլորին տեսանելի տեսաուղերձ հրապարակելով՝ նշելով հետևյալը. «Ես՝ Ստեփան Ասատրյանս, հրապարակային հայտարարում եմ, որ Հայկական ժամանակի տաղավարում 2026 թվականի հունվարի 22-ին հարցազրույցի ժամանակ հայտնած այն տեղեկությունները, թե Միքայել Աջապահյանը տերորիզմի մասին էր խրախուսում, բանտից սպառնալիքներ էր հնչեցնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կին և աղջիկ ունի, բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը: Այս հայտարարությամբ հերքում եմ իմ կողմից ներկայացված վերը հիշատակված զրպարտչական տեղեկությունները:»։
- Պատասխանող Ստեփան Արտակի Ասատրյանից հօգուտ հայցվոր Գևորգ Արտաշեսի Աջապահյանի որպես զրպարտության համար փոխհատուցում բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
1007:30
«Դու կես ժամ չես ծախսում քո սիրած մասնագիտությունը սովորելու վրա, բայց օրական 3 ժամ ծախսում ես ռիլերի վրա». Գոռ Վարդանյան
8103:06
«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
101Երեկ, 23:48
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
141Երեկ, 23:24
Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
269Երեկ, 23:18
«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
254Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Գրենլանդիայի համաձայնագրի ստորագրմանը
165Երեկ, 22:31
«Պահել Տիգրանաշենը հայկական». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
89Երեկ, 22:12