Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Երևանում սեպտեմբերի 3-4-ը տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով: Այն կազմակերպում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում:
Համաժողովի նպատակն է մեկ հարթակում համախմբել Հայաստանի և Թուրքիայի գործարար ու պետական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հնարավորությունները, բացահայտելու փոխգործակցության նոր ուղղություններ և ձևաչափեր, ինչպես նաև խթանելու նոր գործարար կապերի ու գործընկերությունների ձևավորումը։
Միջոցառման ընթացքում նախատեսվում են քննարկումներ և հանդիպումներ՝ երկկողմ տնտեսական համագործակցության ներուժի, գործարար կապերի զարգացման և միջսահմանային փոխգործակցության հնարավորությունների վերաբերյալ։
Մասնավորապես՝ ներկայացվելու են Հայաստան-Թուրքիա տրանսպորտային հաղորդակցությունների հնարավորությունների ու առկա խոչընդոտների մասին հետազոտության արդյունքները, անցկացվելու է հայ-թուրքական տնտեսական համագործակցության հաջորդ քայլերի թեմայով պանելային քննարկում, իսկ երկու երկրների գործարարների երկկողմ ձևաչափով (B2) հանդիպումներին նախատեսվում են շփումներ ՏՏ և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցիչների միջև:
Սեպտեմբերի 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա նաև Armenia Expo 2026-ը, որի ընթացքում կշարունակվի նաև հայ-թուրքական գործարար համաժողովը:

«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
4114:42
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
5513:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
6213:30
Yandex Cloud-ի հասանելիության գոտում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ կան
6213:18
«Դիրքերում բաղնիք ունենալը կարևոր է, սակայն ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը չի լուծում». Ոսկան Սարգսյան
6112:54
«Սա նշանակում է, որ պատերազմը կավարտվի միայն Զելենսկու հեռացումով». Վահան Բաբայան
6712:12
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայում գտնվող TeNet տվյալների կենտրոնին
11511:36
Վլադիմիրում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնն ամբողջությամբ անջատվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո
7111:18