«Դատարանի առջև մեր ամոթն են դատում». Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Այն, ինչ կատարվում է Գագիկ Խաչատրյանի հետ՝ սադիզմի գլուխգործոց է։ Մարդը գալարվում է ցավերից, անմարդկային ձայներ արձակում, որ նման է կենդանական բառաչի, իսկ դիմակներով փակված դահիճները, դագաղի նման, պատգարակով, չորս կողմից բռնած, տառապյալին քարշ են տալիս դեպի դատարան։ Ասում են, Խաչատրյանը անգիտակից վիճակում է, անկապ ձայներ է արձակում, պարզապես հարցերին անկարող է պատասխանել։ Ախր, նրա ի՞նչն են դատելու...
Նման մեղսագործություն նույնիսկ Հին Հռոմում՝ Ներոնի և Կալիգուլայի օրոք չի կատարվել։
Դատարանի առջև, սպիտակ ծածկոցով, ասես վարշամակով պատանքված մեր ամոթն են դատում, մեր խայտառակությունը... Եվ թվում է, թե դատավորի առջև սեղանին կիսամեռ մեկնվածը մեղադրյալ չէ, այլ ոտից գլուխ մեկնված դագաղ՝ լի մեր մեղքերով և ոճիրներով...
Հայոց արդարադատություն, որքան անմարդկային ես՝ օրենքից հեռու, իշխանություններին մերձ, ոտնատակին, փալասի պես խեղճ ու անկարող...
Էս էլ քանի տարի է՝ դատ ու դատաստանի տակ է Գագիկ Խաչատրյանը՝ մեկ անվասայլակի վրա, մեկ ձեռնափայտին հենված... Ութ տարվա ընթացքում, ի՞նչ է, ժամանակ չգտա՞ն, որ արժանավայել դատարան ներկայացնեն...
Նույնիսկ դարի հանցագործ Նաիրի Հունանյանի հետ չկատարվեց այն, ինչ կատարվեց Գագիկ Խաչատրյանի հետ։
Հայտի է, որ Գագիկ Խաչատրյանը Ռուսաստանի վարչապետ Միխայել Միշուստինի ընկերն է։ Առավել քան հայտնի է, որ այնքան էլ բարվոք չեն հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Հանդիպումը Պուտինի հետ դրա վկայությունն է։ Պատահական չէ, որ այն ինչ կատարվեց, կատարվեց հենց այդ պահին...
Անձնական կարծիքս է.
նիկոլ վովայեվիչը պարզապես վրեժ է լուծում ... Վրեժ է լուծում իր ձախողումների համար։
Իսկ մե՞նք...
Ինչպես միշտ՝ հանդիսատես ենք։ Սուս ու փուս, անտարբեր, անհոգ, ազգովի «վայելում ենք» մեր ազգային խայտառակությունը։
Եվ այս էլ քանի տարի...
Ազգ իմ՝ որքան ողորմելի ես...
1.09.26թ.»:

«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
4114:42
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
5513:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
6213:30
Yandex Cloud-ի հասանելիության գոտում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ կան
6213:18
«Դիրքերում բաղնիք ունենալը կարևոր է, սակայն ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը չի լուծում». Ոսկան Սարգսյան
6112:54
«Սա նշանակում է, որ պատերազմը կավարտվի միայն Զելենսկու հեռացումով». Վահան Բաբայան
6712:12
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայում գտնվող TeNet տվյալների կենտրոնին
11511:36
Վլադիմիրում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնն ամբողջությամբ անջատվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո
7111:18