«Իսրայելա-ադրբեջանական գործակալական ցանցը 2018-ին հեղաշրջում է իրականացրել Հայաստանում». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խաչատրյան Գագիկի ձերբակալությունների էպոպեայում հանրությանը պետք է հուզի ընդամենը մեկ փաստ: Փաստ, որ սակայն վրիպում է բոլորի ուշադրությունից: Այդ փաստն այն է, որ իր, հարյուրավոր հատորներից բաղկացած քրեական գործերում, չկա գեթ մեկ հիշատակում «Մոցարտ» շոկոլադի մասին: Չկա ու չի լինելու երբեք, որովհետև դա սուտ էր: Ընդ որում, սուտ էր միշտ: Այնպես, ինչպես սուտ էր Սաշիկի «50 տոկոսը», Մանվելի «տուշոնկեն», տիկին Ռիտայի՝ երեխա ծախելը, արցախցիների «չկռվելը» և այլն:
Սրա հետ մեկտեղ սուտ է նաև թալանի վերադարձը: Սա արդեն վիճակագրական փաստ է, որը 8 տարի շարունակ հաստատվում է պետբյուջեի թվերով: Ոչ մի թալան չի վերադարձվելու, բայց վերադարձի անվան տակ միլիարդներով փող է լափվել արդեն ու դեռ կլափվի: Սուտ է կաշառակերության դեմ պայքարը, ժողովրդավարությունը: Սուտ է նաև սերը, սրտիկը և նույնիսկ քարտեզը: Սաղ սուտ ա:
Ճշմարտությունն այն է, որ իսրայելա-ադրբեջանական գործակալական ցանցը 2018-ին հեղաշրջում է իրականացրել Հայաստանում, որի արդյունքում արդեն օտարվել է Արցախը, իսկ Հայաստանը օտարման փուլում է:
Խաչատրյան և Ծառուկյան Գագիկները, Քոչարյան Ռոբերտն ու Սեդրակը և բազմաթիվ այլ մարդիկ ոչ թալանը հետ բերելու գործիք են, ոչ էլ նույնիսկ վարկանիշ բարձրացնելու տեխնոլոգիա, նրանք ընդամենը շանտաժի միջոց են:
Շանտաժը հետևյալն է՝ պատժամիջոց մի կիրառի, թե չէ ժողովրդին կասեմ, որ սաղ Գագոների ու Քոչարյանների խաթր ես անում... Մոցարտն էլ կգցեմ ջեբդ»:

«Խորհուրդս թավշյա ֆանքլաբի սիրահարներին՝ Գարեգինի պոչից բռնեք, նա դեռ շա՜տ հեռու կգնա». Արեգ Սավգուլյան
3612:06
«Պարգևավճարների համար լիուլի փող կա, վթարային տների ցանկը ճշտելու փող չկա». Ոսկան Սարգսյան
5411:06
«Որոշումների բոլոր տարբերակներից խուսափելու Փաշինյանի ռազմավարությունը մեր ժողովրդին բերել ու բերելու է նորանոր աղետներ». Միքայել Նահապետյան
6110:42
«Նիկոլիստները մոռացության են տալիս թուրքի իրական դեմքը՝ ՀՀ-ն մոտեցնելով ամբողջական վիլայեթացման ու ադրբեջանացման». Էդուարդ Շարմազանով
7109:54
«Զեղչով 4.000-ով գնված գիրքը ինձ համար դրամի վատնում է, մարդու ծախսած ժամանակը՝ կորուստ». Հայկ Մարտիրոսյան
7509:36
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
5708:30
«Ոչ ոք չի ուզում դատել Կաթողիկոսին․ ով դատեց, մարդիկ չեն մոռանա նրա անունը»․ Լիանա Խաչատրյան
11902:06
Ովքեր են ներկա եղել Ալեն Սիմոնյանի հարսանիքին (լուսանկար, տեսանյութ)
22601:48