Արցախի Անկախության օրվա առիթով Մայր Տաճարում կատարվել է Խաղաղության աղոթք

142
Չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2026 թ., 13:12
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է․ «Սեպտեմբերի 2-ին Արցախի Անկախության օրվա առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք։
Մայր Աթոռի միաբանությունը և ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված բռնի տեղահանված արցախահայության տոկունության և ապահով կյանքի, Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի պատանդառված ղեկավարների շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաև մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության համար։
Արարողության ավարտին նաև աղոթք մատուցվեց արցախյան պատերազմներում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար»։
Աղբյուրը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
4114:42
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
5513:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
6213:30
Yandex Cloud-ի հասանելիության գոտում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ կան
6213:18
«Դիրքերում բաղնիք ունենալը կարևոր է, սակայն ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը չի լուծում». Ոսկան Սարգսյան
6112:54
«Սա նշանակում է, որ պատերազմը կավարտվի միայն Զելենսկու հեռացումով». Վահան Բաբայան
6712:12
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայում գտնվող TeNet տվյալների կենտրոնին
11511:36
Վլադիմիրում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնն ամբողջությամբ անջատվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո
7111:18