«Արցախը կորցրինք, որովհետև Հայաստան պետություն չէինք սարքել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Հանրապետությունը ստեղծման օրից կառավարվել ու կառավարվում է դրսի կենտրոնների, դրանց նշանակած ղեկավարների միջոցով։ Հայաստանի ղեկավարները փոխանակ պետական համակարգ, պետություն ստեղծեն, միայն հոգացել են իրենց, իրենց ընտանիքների, իրենց կլանների անզուսպ հարստացման մասին։ 2011թ․ Կազանում հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Ադրբեջանը Արցախի հարցը լուծելու է ռազմական եղանակով, Ռուսաստանն էլ այդ հարցում մեր դաշնակիցը չէ։ Ի՞նչ արեց օրվա իշխանությունը, հանրությանը խաբեց Հայաստանի անվտանգության երաշխավոր Ռուսաստանով, հայ-ռուսական միացյալ զորախմբով, միասնական ՀՕՊ-ով, այդ ընթացքում շարունակեց պետբյուջեի և վարկերի թալանը։ Հետո եղավ դրսի ուժերի, ներսի ազդեցիկ գործակալների միջոցով դավադրություն՝ 2018 թվականի թավշյա հեղափոխություն կոչվածը, որի անմիջական հետևանքները Արցախի վերաբերյալ բանակցությունները ձախողելը, սադրիչ հայտարարություններով և 2020թ․ ամռանը Բերդի սահմանագոտում հարձակումով Իլհամ Ալիևին պատերազմի սկսելու առիթներ տալը, 44-օրյա տարօրինակ պատերազով շուրջ 5 հազար զոհը, Արցախի կորուստը, Հայաստանի սահմանամերձ տարածքների հանձնումն էր։ Արցախի հարց չկա, կա հայկական հարց, որի մի մասն է Արցախը։ Պատերազմում պարտված, քաղաքականապես, տնտեսապես ձախողված իշխանությունը պետք է հեռանա, որպեսզի նոր իշխանությունը հնարավորություն ունենա քիչ թե շատ շտկել իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանը չի ուզում, չի էլ կարող հեռանալ, որովհետև դրսի կենտրոնները նրա միջոցով Հայաստանից դեռ ստանալիք բաներ ունեն։ Չեմ տեսնում այն ուժը, որը ուզում է, կարող է Հայաստանում իրավիճակ փոխել։ Քոռ մոշահավի բույնը Աստված է շինում, միգուցե արտաքին գործոնների շնորհիվ մի օր Հայաստանում դրությունը փոխվի»։

«Ուիթքոֆն ու Քուշները Մոսկվա կժամանեն սեպտեմբերի 5-ին». #Axios
2118:01
«Երեք փակուղիները ճոճում են Նիկոլի իշխանության հիմքերը»․ Նարեկ Մալյան
4817:18
«Անվտանգության համակարգը պետք է փոխել այն դեպքում, երբ նոր համակարգն ավելի ուժեղ և արդյունավետ է»․ Վահան Բաբայան
4517:12
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով (տեսանյութ)
5916:48
«Թրամփը Իռլանդիա կմեկնի նոր Boeing 747-ով, որի անվտանգությունը մտահոգություններ է առաջացնում»․ #WP
13416:43
«Խաղամոլի դրույք է դրված սեղանին, և այդ դրույքը Հայաստանի պետականությունն է»․ Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)
5616:36
«Գագիկ Ծառուկյանին կալանքի տակ պահելու որևէ պատճառ չկա»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
6216:24
«Այսինքն՝ գործարարները պիտի մտածեն, որ հանկարծ քո ու աղջիկներիդ ներվերի վրա չազդե՞ն»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6716:12