«Ահազանգում էր պրահյան դավադրության, ՀՀ-ի արցախացման վտանգների մասին, և այսօր բանտում է»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի արցախացման վտանգներն ու Անդրանիկ Թևանյանի բանտրակությունը․
Արցախի հայաթափման ու ադրբեջանականացման վերջին արարի սկիզբը դրվեց Պրահայում՝ 2022 թ. հոկտեմբերի 6-ին։ Առաջին անգամ Արցախի դեմ եվրաադրբեջանական պրահյան դավադրության մասին ահազանգեց հենց Անդրանիկ Թևանյանը։ Արցախի հայաթափումը կանխել չհաջողվեց, հիմա Անդրանիկ Թևանյանն ահազանգում է Հայաստանի արցախացման վտանգի մասին։ Եվ բանտում հայտնվելու պատճառներից մեկն էլ նրա՝ իշխանությունների կործանարար քաղաքականությունը մերկացնող գնահատականներն ու վերլուծություններն են։
Անգամ դատելով նրա դեմ կարված շինծու քրեական գործի քաղաքական ենթատեքստից՝ Անդրանիկ Թևանյանը փաստացի մեղադրվում է՝
• ընդդիմադիր գործունեություն ծավալելու և իշխանափոխությանն ուղղված ջանքեր գործադրելու, այդ թվում՝ Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկմանը նպաստելու,
• հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերություններին կողմ լինելու, այդ հարաբերությունները փչացնող փաշինյանական իշխանության դեմ ռուսական փորձագիտական ու քաղաքական շրջանակների մասնագիտական աջակցությամբ քայլեր իրականացնելու,
• թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող ՀՀ օրվա իշխանության քաղաքականությունը չընդունելու,
• սահմանագծման ու սահմանազատման անվան տակ Ադրբեջանի օգտին Հայաստանի միակողմանի զիջումներին դեմ լինելու,
• Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելուն դեմ լինելու,
• Դոնբասի հայ համայնքի հրավերով «Մայր Հայաստանի» հումանիտար այց կատարելու,
• Հայաստանն աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ և հայ ժողովրդին մանրադրամ դարձնելուն դեմ լինելու համար։

«Ահազանգում էր պրահյան դավադրության, ՀՀ-ի արցախացման վտանգների մասին, և այսօր բանտում է»․ Դերենիկ Մալխասյան
1914:48
«Օրենքը և դատավարությունը չպետք է ոտնահարեն քաղաքացու արժանապատվությունը»․ Լիանա Խաչատրյան
4214:30
«Ռուսական զորքերը հեռացնելուց հետո իրավաբանորեն վերանալու է նաև հայ-թուրքական սահմանը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6614:00
«Իրանի կողմից իրավիճակի սրման դեպքում Իսրայելը կհարվածի նրա միջուկային օբյեկտներին»․ #Al-Monitor
7513:54
«Իսկ Մոսկվան շահագրգի՞ռ է նպաստել ՀՀ-ի թավշյա ինտեգրմանը դեպի թշնամական եվրոպական լիգա»․ Արեգ Սավգուլյան
6013:48
«Կորցնում ենք մեր անվտանգային երաշխիքը»․ Սուրեն Ներսիսյան (տեսանյութ)
5913:24
«Փաշինյանը թշնամիների հետ չի կարողանալու բարեկամանալ, իսկ բարեկամների հետ թշնամացնելու է մեր պետությունը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
6813:06
«Հայաստանի հասարակությունը շատ ավելի ռացիոնալ է, քան քաղաքական դաշտի մի զգալի մասը»․ Հակոբ Բադալյան
5912:54