«Մարդը 66 տոկոս ֆունկցիոնալության կորուստ ունի, բայց դատախազը դատարանում հայտարարել է, որ դա սիմուլյացիա է»․ Արա Ղազարյան

«Այս տարվա մեջ արդեն 3-րդ դիմումն ենք ներկայացրել ՄԻԵԴ՝ հրատապ միջոց կիրառելու, որը վերաբերում է կանխարգելել ազատությունից զրկելը։ Անցած դեպքերում անձն անազատության մեջ չէր, ՄԻԵԴ-ը մեր դիմումները մերժել էր, բայց քանի որ հիմա անազատության հանգամանք կա և այն էլ նման շոկային տեսանյութերով՝ հուսով ենք ՄԻԵԴ-ը չի մերժի»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Արա Ղազարյանը։
«Հրատապ միջոցով նախ պահանջել ենք Գագիկ Խաչատրյանին ազատել կալանքից, երկրորդ՝ դադարեցնել արատավոր պրակտիկան՝ Գագիկ Խաչատրյանին տանել քննչական, քննչականից՝ հիվանդանոց, հիվանդանոցից՝ տուն, տնից՝ դատարան․ արդեն մի քանի տարի սա շարունակվում է, բայց ինչ-որ պատճառով ընտանիքը սա չէր ցանկանում հրապարակել։ Մարդը չի կարողանում քայլել և 66 տոկոս ֆունկցիոնալության կորուստ ունի, բայց որոշ մարդիկ կասկածում են, որ դա սիմուլյացիա է, ընդհուպ մինչև դատախազն էր դատարանում հայտարարել, որ դա սիմուլյացիա է։ Եթե քննչական գործողության անհրաժեշտություն կա, քննիչը պետք է գնա նրա բնակարան և ասի, որ մեղադրանք է առաջադրվել, ինչպես անցյալ տարի մեկ անգամ եղել է, այլ ոչ թե հրահանգի, որ նրան պատգարակով բերեն իր մոտ, բարձրացնեն վերև, 25 րոպե տեքստը կարդան, հետո տանեն․ դա ցավ է պատճառում։
3-րդ պահանջն է՝ վերացնել բացակայության արգելքը, թույլ տան նրան մեկնել Գերմանիա և կատարել անհրաժեշտ բժշկությունը, որի բժշկական ցուցումը 2019թ․ կա»,- մանրամասնեց փաստաբանը։

«Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը»․ Վահե Հովհաննիսյան
5703:06
«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուրադ Շարմազանով
8001:06
«Ալեն Սիմոնյանը մի բան գիտեր, երբ ասում էր՝ ՀՀ-ն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանը՝ ՀՀ-ի»․ Արեգ Սավգուլյան
9200:36
«Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը․ դիմադրություն է պետք սկսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
8500:12
«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
87Երեկ, 23:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
96Երեկ, 23:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
84Երեկ, 22:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
95Երեկ, 21:54