Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ԲԲԸ-ի սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է «Գաջեգործ» ՓԲ ընկերության պետական բաժնեմասի սեփականաշնորհման իրավական հիմքերն ու պարզել, որ սեփականաշնորհման գործընթացն իրականացվել է օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 1997 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ թույլատրվել էր սեփականաշնորհել «Գաջեգործ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը՝ բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով՝ ընկերությունը վերակազմավորելով «Գաջեգործ» բաց բաժնետիրական ընկերության։
Նույն որոշմամբ ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը սահմանվել էր 110 միլիոն դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը՝ 88 միլիոն 160 հազար դրամ։ Բաժանորդագրության ենթակա են եղել 8816 բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով: Արդյունքում, սակայն, փաստացի բաժանորդագրվել է 5791 բաժնետոմս, որոնց համար վճարվել է ընդհանուր 57 միլիոն 910 հազար դրամ, իսկ ձևավորված ընկերության կանոնադրական հիմնադրամը կազմել է 62 միլիոն 930 հազար դրամ։
1997 թվականի օգոստոսի 7-ին, Պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության և «Գաջեգործ» ԲԲ ընկերության միջև կնքվել է սեփականաշնորհման պայմանագիր, որով ձեռնարկության վաճառքի գինը սահմանվել է 88 միլիոն 160 հազար դրամ, սակայն վաճառվել է 57 միլիոն 910 հազար դրամով։
Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 1997 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ Ընկերության կանոնադրական հիմնադրամի պետական բաժնեմասը նվազեցնելու կարգ սահմանված չի եղել, իսկ այդ բաժնեմասը նվազեցնելու վերաբերյալ Կառավարության նոր որոշում չի կայացվել։
Արդյունքում, առանց օրենքով նախատեսված համապատասխան իրավական հիմքի, ընկերության պետական բաժնեմասը նվազեցվել է 62 միլիոն 930 հազար դրամի չափով, ինչի հետևանքով գնորդին հասանելիք բաժնետոմսերի փաթեթի գինը փաստացի նվազեցվել է, և ձեռնարկությունը՝ նախատեսված 88 միլիոն 160 հազար դրամի փոխարեն, վաճառվել է 57 միլիոն 910 հազար դրամով։
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության կողմից 2026 թվականի օգոստոսի 7-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Միաժամանակ, պետության գույքային շահերի պաշտպանության նպատակով, 2026 թվականի օգոստոսի 7-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ 1997 թվականի օգոստոսի 7-ին կնքված սեփականաշնորհման պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանք կիրառելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությանը 10 հազար դրամ անվանական արժեքով 8816 բաժնետոմսը վերադարձնելու պահանջներով:
2026 թվականի օգոստոսի 27-ին հայցադիմումն ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ, բավարարվել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ Դատախազության միջնորդությունը:

«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
4114:42
Հուսիները կրկին կոչ են արել ավիաընկերություններին դադարեցնել Սաուդյան Արաբիա չվերթները
5513:42
«ԱՄՆ-Ռուսաստան դիզելային գործարքի հնարավոր միջազգային և ներքաղաքական հետևանքները». Գարիկ Քեռյան
6213:30
Yandex Cloud-ի հասանելիության գոտում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներ կան
6213:18
«Դիրքերում բաղնիք ունենալը կարևոր է, սակայն ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրը չի լուծում». Ոսկան Սարգսյան
6112:54
«Սա նշանակում է, որ պատերազմը կավարտվի միայն Զելենսկու հեռացումով». Վահան Բաբայան
6712:12
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Օդեսայում գտնվող TeNet տվյալների կենտրոնին
11511:36
Վլադիմիրում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնն ամբողջությամբ անջատվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո
7111:18