Հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Արտահանման ծավալների խնդիրը լուծված է»․ Գևորգ Պապոյան

«Արտահանման ծավալների խնդիրը լուծված է»․ Գևորգ Պապոյան
44
Այսօր, 12:12

ՀՀ տարածքից 2026 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում արտահանված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ արտահանող տնտեսավարողներին կրկին փոխհատուցում կտրամադրվի։ Կառավարության այսօրվա նիստում համապատասխան նախագծի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց․

«Արտահանման ծավալների խնդիրը լուծված է։ Օրինակ՝ ծաղիկ արտահանել ենք 28 երկիր, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16։ Սա աննախադեպ է մեր արտահանման աշխարհագրության մասով»։
Նա նաև նշեց, որ, օրինակ, շշալցված կոնյակի դեպքում նախորդ տարվա համեմատ այս տարի արտահանվել է 19 տոկոսով շատ, կոնյակի սպիրտի դեպքում՝ 12 տոկոսով շատ, գինու դեպքում՝ 8 տոկոսով պակաս, միրգ–բանջարեղեն՝ 1 տոկոս պակաս, պահածոների դեպքում՝ 18 տոկոսով շատ, չոր մրգեր և բանջարեղեն՝ 151 տոկոսով շատ։

«Կան ուղղություններ, որ նվազել են: Օրինակ՝ ծաղիկների դեպքում մենք 27 տոկոս նվազում ունենք: Անցած տարվա օգոստոսի 1-ի դրությամբ արտահանել էինք 39 մլն հատ ծաղիկ, այս տարի՝ 30 մլն 100 հազար հատ»,- հավելեց Պապոյանը՝ նաև տեղեկացնելով, որ այս տարի ծաղիկ արտահանվել է 28 երկիր, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16, ինչը աննախադեպ է ՀՀ-ի արտահանման աշխարահագրության մասով:

«Արտահանման ծավալների խնդիրը լուծված է»․ Գևորգ Պապոյան