«Ադրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ են սովորում ադրբեջանցի դպրոցականները․․․
Այս ադրբեջանցի երեխաներին հավաքել են, որ պատմեն վտանգավոր հեքիաթներ այն մասին, թե հարևանությամբ գտնվող Հայաստանը իրենց «պատմական հողն է», իբր իրենք էդ հողի հետ կապված «իրավունքներ» ունեն։
Ադրբեջանի քաղաքային համայնքների ազգային ասոցիացիայի և Նարիմանովի քաղաքապետարանի նախագահ, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքի տնօրենների խորհրդի անդամ, համայնքի Նարիմանովի կազմակերպության նախագահ Թամրազ Թաղիևը այս երեխաներին ուղղված իր խոսքում ընդգծել է, որ Իլհամ Ալիևի «Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է...» գաղափարը համայնքի գործունեության հիմնական սկզբունքներից մեկն է։
Այս նյութը երեկ իր կայքում տեղադրել է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը։ Նյութում նշված է, որ այս քննարկման համար հյուրընկալվել է 70 աշակերտ։
Սա պետական քաղաքականություն է, որը փաստում է, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության Հայաստանի հետ, Ադրբեջանը, մեծ հաշվով, իր սերունդը պատրաստում է ապագա պատերազմի։
Սա ցավալի է, բայց ազդակ է, որը չի կարելի անտեսել։ Դրա համար եմ ասում՝ ես չեմ ուզում, որ մեր այսօրվա անգործության գինը վճարեն մեր սերունդները․․․»։

Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք (տեսանյութ)
212:00
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հոգևոր հովվի հետ
2611:48
«ԱՄՆ-ն ցանկանում է ավելի համապարփակ համաձայնագիր կնքել Իրանի հետ»․ #FT
5411:31
«Ադրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ Տաթևիկ Հայրապետյան
3211:18
«Ռուսական հիբրիդային պատերազմից խոսացող զբրոդը Ռուսաստանի հետ բոլոր կապերը խզելու ուղիղ առաջարկից խուսանավում է»․ Միհրան Հակոբյան
4711:06
«Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների․ խնդիրը պարտավորությունների իրականացումն է»․ Զախարովա
8310:49
«Գագիկ Ծառուկյանին այնպիսի մարդիկ են թալանչի անվանում, որոնք նրան դիմում էին փողի խնդրանքով»․ Նաիրի Հոխիկյան
5710:36
«Ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը՝ ՌԴ-ի դուրս գալուց հետո»․ Տիգրան Աբրահամյան
5610:12