«Ալիևը երբեք խաղաղության չի գնալու». Արա Արայան

Վերլուծաբան Արա Արայանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալիևը ԵՐԲԵՔ խաղաղության չի գնալու, հատկապես «հայկական դեմոկրատիայի» հետ: Ալիևն ու տարածաշրջանի գրեթե ԲՈԼՈՐ երկրների իշխող էլիտաները մեկ հարցում համակարծիք են, այսպես կոչված արևմտյան դեմոկրատիան չարիք է: Եվ Ալիևը այս իրավիճակից օգտվելու է ճիշտ ժամանակին, իրեն դաշնակից դարձնելով մյուսներին:
Հարևան երկրների իշխող էլիտաները պետք է Հայաստանի օրինակով իրենց ժողովուրդներին ցույց տան, թե ինչ վատ բան է Արևմուտքի հետ խաղերի մեջ մտնելը, դեմոկրատիային ձգտելը:
Այսօր առանց չափազանցության, Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը Ալիևի ռեյտինգից բարձր կլինի, ոչ միայն նրա համար, որ Նիկոլի օրոք Ղարաբաղ ու 7 շրջան են գրավել: Պարզապես տասնամյակներ շարունակ Ալիևների դիկտատուրայում ապրած հասարակությունը ակնածանքով է նայում Նիկոլին ու նիկոլիզմին: Հաղթանակի էֆորիան անցնում է, հին խնդիրները մնում են չլուծված: Իսկ Ալիևի և մյուս դիկտատորների գլխավոր խնդիրը իշխանություն պահելն ու սեփական ընտանիքների անվտանգությունն է:
Ալիևից, Էրդողանից, հետսովետի միջինասիական երկրների ինքնակոչ թագավորներից սկսած Պուտինից վերջացրած, այս հարցում միակարծիք են:
Եթե նույնիսկ ՀՀ իշխանությունները մտնեն Ռուսաստանի կազմ, միևնույն է Հայաստանի դեմ այս խաղաքարտը գործածվելու է:
Միակ հույսը թվարկված ավտոկրատիաների համատեղ փլուզումն է, այդ պարագայում Հայաստանը կվերածնվի, բայց այդ օրվան դեռ պետք է հասնել, դիմանալ...
Ցավալին այն է, որ ավտոկրատիաներին դիմադրող համաշխարհային առողջ համակարգ չկա, Արևմտյան աշխարհը կքել է կոռուպցիայի ու անգաղափարության բեռի տակ, այդ աշխարհի առաջնորդը Թրամփն է...»:

«Ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ շուտով կավարտվի»․ Թրամփ
209:36
Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը․ «Հրապարակ»
609:30
ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
4209:18
Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում․ «Ժողովուրդ»
4809:12
«Ալիևը երբեք խաղաղության չի գնալու». Արա Արայան
3309:06
«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
8703:06
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
9301:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
17500:24