«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան

«Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկ թրոլինգ է անում, բռնում է բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարներին, համատարած ռեպրեսիաներ է իրականացնում, ու հետո ասում է՝ Քյարքի եմ ասում, դե գնացե՛ք հեղափոխություն արեք»,- այս մասին, այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Բա որ անհանգստանալու որևէ բան չունեք, ի՞նչ պնդիր կա, որ այսօր առանց գործերը կարճելու, բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարները կալանքի տակ չգտնվեն։ Սա է խնդիրը, որ դուք համատարած ռեպրեսիաներ եք իրականացնում։ Նույնիսկ հասել ենք նրան, որ համայնքային ընտրությունների համատեքստում մարզպետներից մեկը կանչել է ընդդիմադիր մի մարդու, ասել է՝ գիտես՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին։ Այ, մենք արդեն այս հարթության մեջ ենք զրույցներ ունենում։ Այսքանից հետո ասում եք՝ եկեք, հեղափոխություն արե՞ք՝ էդ համատարած ճնշումների ու վախի մթնոլորտում»,- ընդգծեց պատգամավորը։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
9409:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
14902:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
14701:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
14500:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
137Երեկ, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
127Երեկ, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
127Երեկ, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
110Երեկ, 22:54