«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ կից գրառմամբ․ ««Խաղաղության հանդեպ խնամք»․ գրեթե բանաստեղծական, բայց Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագայում իմաստազուրկ արտահայտությունը մի կողմ թողնելով՝ պետք է արձանագրել, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում այդ վարչախմբի պարագլուխը և նրա օգնական հորջորջվող ոմն Հիքմեթ Հաջիևն առնվազն երեք դրվագով հստակ քարոզչական ուղեգիծ են առաջ մղել երկու միմյանց շաղկապված ուղղություններով՝
1. հայկական հոգևոր քաղաքակրթական և մշակութային ժառանգություն արհեստածին Ադրբեջանի կողմից վերահսկվող ողջ տարածքում, իբր, գոյություն չունի,
2. Հայաստանը պետական (sic!) մակարդակով, իբր, վարել է Արցախի տարածքում մահմեդական սրբավայրերի ավերման և պղծման քաղաքականություն։
Ընդ որում, բոլոր երեք վերոհիշյալ դրվագները կապված են այս բացահայտ սուտը և կեղծիքը միջազգային տարբեր շրջանակներում տարածելու հետ։
Ինձ համար առայժմ մեծամասամբ անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ է Բաքվի բարբարոսական վարչախումբը հենց այս պահին նման ինտենսիվությամբ և ամենաբարձր մակարդակով իրականացնում ապատեղեկատվական բնույթի այս միջազգային քարոզչական արշավը, բայց փաստ է, որ այն առկա է, և ամենավարդագույն ակնոցներով իսկ դիտարկելիս, այն «խաղաղության հանդեպ խնամք», մեղմ ասած, չի կարելի համարել։
Դրվագներից վերջինը եղել է հենց այսօր Դուբայում»։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
2209:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
11102:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
11001:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
11100:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
121Երեկ, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
110Երեկ, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
109Երեկ, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
94Երեկ, 22:54