Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ, ներկայիս ԱԽՔ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ուշագրավ դրվագ է պատմել Մոսկվայում տեղի ունեցած մի միջադեպից՝ հայտարարելով, որ Հայկ Սարգսյանի հետ եկած քրեական հեղինակությունը հյուրանոցում կոնֆլիկտի ժամանակ բռնել և քաշել է իր թևից։ Սիմոնյանը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել հյուրանոցում, որտեղ ինքը եղել է նաև այլ պատգամավորների հետ։ Նրա խոսքով՝ Հայկ Սարգսյանն իրեն հարցրել է՝ կարո՞ղ է իրենց միանալ իր ընտանիքի, հայրիկի ընկերը, ինչից հետո ներս է մտել մի անձ, ում Սիմոնյանը, իր պնդմամբ, այդ պահին չի ճանաչել։ Հետագայում, ըստ Սիմոնյանի, պարզվել է, որ նա «շատ հայտնի քրեական հեղինակություն» է։
Սակայն Սիմոնյանը մինչև վերջ պահեց ինտրիգը՝ չհրապարակելով այն անձի անունը, որը, իր իսկ ձևակերպմամբ, համարձակվել էր բռնել անկախ երկրի ԱԺ նախագահի թևից։ Մեզ հաջողվել է պարզել միջադեպի որոշ մանրամասներ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը մոսկվայաբնակ Նորիկ Թևանյանի մասին է, որը հայտնի է նաև «Ախալքալակցի Նորո» անունով։
Մեր տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի «Արարատ Հայաթ» հյուրանոցի նախասրահում։ Այնտեղ նստած Ալեն Սիմոնյանին մոտեցել է Հայկ Սարգսյանը՝ Նորիկ Թևանյանի հետ։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ սկզբում կողմերը սովորական զրույց են ունեցել, շփվել տարբեր հարցերի շուրջ, և որևէ լարվածություն չի եղել։
Իրավիճակը փոխվել է ավելի ուշ։ Մեր տեղեկություններով՝ զրույցի ընթացքում Թևանյանը փորձել է վիրավորական բառերով բնութագրել Ալեն Սիմոնյանի զոքանչին։ Սիմոնյանը վրդովվել է և պահանջել չվիրավորել իր ընտանիքի անդամին։ Հենց այստեղից էլ սկսվել է կոնֆլիկտը, որի ընթացքում, ինչպես արդեն հրապարակայնորեն պատմել է Սիմոնյանը, տղամարդը բռնել է նրա թևից։ Միջադեպը, մեր օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, հարթվել է ներկաների միջամտությամբ։
Ուշագրավ է մեկ այլ հանգամանք ևս. Ալեն Սիմոնյանը միայն հիմա է հրապարակայնորեն պատմում 2021 թ. տեղի ունեցած այս միջադեպի մասին։ Մինչ այս պատմությունը հանրայնացված չէր, Սիմոնյանը կատարվածի մանրամասները չէր տարածել նաև իր թիմակիցների և շրջապատի լայն շրջանակում։
Տեղեկացնենք, որ Նորիկ Թևանյանը երկար տարիներ բնակվում է Մոսկվայում, բիզնես գործունեություն է ծավալում և հայտնի է հատկապես ճանապարհաշինության ու ասֆալտապատման ոլորտում գործունեությամբ։ Մեր աղբյուրները նշում են նաև, որ տարիների ընթացքում նրա հետ շփումներ են ունեցել Հայաստանից Մոսկվա մեկնած տարբեր պաշտոնյաներ ու գործիչներ։
Ուստի Ալեն Սիմոնյանի հետ նրա հանդիպումն ինքնին արտառոց չի եղել։ Արտառոցը հանդիպման ավարտն էր՝ հնչած խոսքերից սկսված վեճով և ԱԺ այն ժամանակվա նախագահի թևից բռնելու անպատվաբեր միջադեպով։ Մեր աղբյուրները փոխանցեցին, որ Ալեն Սիմոնյանը չի թքել Թևանյանի վրա, ոչ էլ հրահանգել է թիկնազորին՝ ոլորել նրա ձեռքերը։
Այժմ, երբ Սիմոնյանն ինքն է որոշել տարիներ անց բացել այս պատմության փակագծերը, շարունակում է անպատասխան մնալ հարցը՝ ինչո՞ւ նա այդ ժամանակ լռեց կատարվածի մասին և ինչո՞ւ հենց հիմա որոշեց այն հրապարակայնացնել»։

«Ինչպիսին այս իշխանություններ են, այդպիսին էլ դարձնում են մեր պետությունն ու ժողովրդին»․ Մարգարիտ Եսայան
3503:06
«Որևէ փաստաթղթի ընդունման պետականամետ կամ հակապետական լինելը որոշվում է տարիների ընթացքում»․ Թաթուլ Հակոբյան
6302:06
«Սի Ծինփինը, Պուտինը և Թրամփը ազդարարել են գլոբալ համաձայնությունների գնալու պատրաստակամության մասին»․ Գարիկ Քեռյան
7301:24
«Առաջիկայում կտեսնեք բաներ, որ երբեք չեք տեսել, մեր պետությունն էլ չի տեսել, և դա նույնիսկ զարմանալի կթվա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
92Երեկ, 23:36
«Ուզում եք Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանն է՝ ո’չ»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
93Երեկ, 23:18
«Մենք ձեզ հեռացնելու ենք, բայց առանց ձեզ հետ գործարքի»․ Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
93Երեկ, 22:54
«Ասացիք՝ առաջարկ կանեք, 5 օր հետո զարթնեցինք, Ալֆա ջոկատի հատուկջոկատայինները մեր տներում էին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
93Երեկ, 22:48
«Տեսնելով այսօրվա նոպաները՝ հարց առաջացավ՝ եթե ինչ-որ մարդու մոտ առերևույթ հոգեկան որոշակի խնդիրներ կան, ո՞ւմ դիմել»․ Լևոն Քոչարյանը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
75Երեկ, 22:18