Հինգշաբթի, 17 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»

ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
51
Այսօր, 09:18

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ակտիվորեն քննարկվում է ՍԴ նախագահի առաջիկա փոփոխության հարցը։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի՝ նախագահի պաշտոնում վեցամյա ժամկետը լրանում է 2026 թվականի հոկտեմբերի 12-ին։ Այսպիսով՝ մեկ ամսից էլ քիչ ժամանակ անց Դիլանյանը կդադարի զբաղեցնել ՍԴ նախագահի պաշտոնը՝ շարունակելով գործունեությունը Սահմանադրական դատարանում՝ որպես դատավոր։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՍԴ-ում արդեն քննարկվում է ապագա նախագահի անունը։ Որպես ՍԴ նախագահի հավանական թեկնածու՝ շրջանառվում է Վլադիմիր Վարդանյանի անունը։ Միաժամանակ, մեր աղբյուրները չեն բացառում, որ իշխանությունները ՍԴ նախագահի ընտրության հարցում կարող են այլ սցենար ունենալ, և մինչև հոկտեմբերի 12-ը այլ թեկնածուի անուն ևս կարող է հայտնվել օրակարգում։ Բայց դա քիչ հավանական է»։