«Ի՞նչ մաթեմատիկական հնարքով ձեզ հաջողվեց ԲՀԿ-ի ձայները գողանալ»․ Ագնեսա Խամոյան

«Առավել հետաքրքիր կլիներ, եթե դուք պատմեիք մեզ, թե ինչպես 60 հազար քաղաքացու կամքի վրա խաչ քաշեցիք և այսօր ընդդիմադիր 3-րդ ֆրակցիան այս նիստերի դահլիճում ներկայացված չէ»,- ԱԺ նիստում դիմելով ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին՝ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ «Դուք Վենետիկի հանձնաժողովին եք մեջբերում անում և ասում, որ ընտրությունների արդյունքների ամբողջական կամ մասնակի չեղարկումը պետք է լինի բացառիկ և համաչափ միջոց։ Ինձ հետաքրքիր է՝ ԿԸՀ-ն ինչպես է գնահատել արդյունքների չեղարկման համաչափությունը, երբ դրա հետևանքով փոխվել է խորհրդարանի քաղաքական կազմը, և ընդդիմադիր ուժը զրկվել է մանդատներից։ Ի՞նչ մաթեմատիկական հնարքով ձեզ հաջողվեց գողանալ ԲՀԿ ձայները, ինչպե՞ս ձեզ հաջողվեց 3-րդ ընդդիմադիր ուժին հեռացնել այս նիստերի դահլիճից»,- շարունակեց Խամոյանը։
Վահագն Հովակիմյանն ի պատասխան նշեց, որ ԿԸՀ-ն որևէ մեկի ձայնը չի գողացել, որևէ անօրինական որոշում չի կայացրել, իր իրավական դիրքորոշումը արտահայտել է իր որոշմամբ։

«Ինչպիսին այս իշխանություններ են, այդպիսին էլ դարձնում են մեր պետությունն ու ժողովրդին»․ Մարգարիտ Եսայան
3503:06
«Որևէ փաստաթղթի ընդունման պետականամետ կամ հակապետական լինելը որոշվում է տարիների ընթացքում»․ Թաթուլ Հակոբյան
6302:06
«Սի Ծինփինը, Պուտինը և Թրամփը ազդարարել են գլոբալ համաձայնությունների գնալու պատրաստակամության մասին»․ Գարիկ Քեռյան
7301:24
«Առաջիկայում կտեսնեք բաներ, որ երբեք չեք տեսել, մեր պետությունն էլ չի տեսել, և դա նույնիսկ զարմանալի կթվա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
92Երեկ, 23:36
«Ուզում եք Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանն է՝ ո’չ»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
93Երեկ, 23:18
«Մենք ձեզ հեռացնելու ենք, բայց առանց ձեզ հետ գործարքի»․ Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
93Երեկ, 22:54
«Ասացիք՝ առաջարկ կանեք, 5 օր հետո զարթնեցինք, Ալֆա ջոկատի հատուկջոկատայինները մեր տներում էին»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
93Երեկ, 22:48
«Տեսնելով այսօրվա նոպաները՝ հարց առաջացավ՝ եթե ինչ-որ մարդու մոտ առերևույթ հոգեկան որոշակի խնդիրներ կան, ո՞ւմ դիմել»․ Լևոն Քոչարյանը՝ Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)
75Երեկ, 22:18