«Մատաղացու գառան պարանոցին կապված կարմիր-կանաչ ժապավեն». Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՄԱՏԱՂԱՑՈՒ ԳԱՌԱՆ ՊԱՐԱՆՈՑԻՆ ԿԱՊՎԱԾ ԿԱՐՄԻՐ-ԿԱՆԱՉ ԺԱՊԱՎԵՆ․․․
2026 թ. սեպտեմբերի 18-ին, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ի նախօրյանկին, Վիսբադենի համալսարանում Նիկոլ Փաշինյանը Հեսսեյան խաղաղության մրցանակ է ստանում։
Նա վերցնում է «մրցանակն» ու հայտարարում, որ այդ մրցանակին հավասարապես արժանի է նաև Ալիևը։
Սեպտեմբերի 19-ը Արցախում Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացրած էթնիկ զտման՝ Արցախի ցեղասպանության վերջնագիծն է, երբ իննամսյա շրջափակումից հետո հազարամյակների բնօրրան Արցախը լքեցին նրա տերերը՝ վերջին 120 000 հայերը՝ այնտեղ թողնելով տներ, եկեղեցիներ, գերեզմաններ, կյանք և ամեն բան․․․
Սեպտեմբերի 19–ին, Ցեղասպանությունից երեք տարի անց՝ նույն օրը, Հայաստանում պետության կողմից կազմակերպված հեծանվավազքեր են, ֆեստիվառներ, գինարբուկներ ու որկրամոլության ֆեստեր․․․․, որոնց աղմուկի տակ, համազգային էյֆորեայի ու ապատիայի ներքո, փորձ է արվում ջնջել պատասխանատվություն, արժանապատվություն, հիշողություն․․․
Մինչև Ալիևը շարունակում է Հայաստանից արևմտյան Ադրբեջան պահանջել ու հարկադրել Հայաստանին նոր սահմանադրություն գրել, բանտերը լցնել ընդդիմադիրներով, քայքայել Սփյուռքն ու կազմաքանդել Հայ Առաքելական եկեղեցին, Փաշինյանը ցեղասպան Ալիևի համար խաղաղության մրցանակ է պահանջում։
Իրականում՝ բարոյականության անկումից անդին, սա արդար պահանջ է, եթե ելնենք, ու երկուսի քաղաքականությունն էլ նույն արդյունք/նպատակին հանգեցրեց, քանի որ Արցախը հավասարապես թոկ էր երկուսի համար։
Այս տիեզերական ցինիզմի և անբարոյականության մթնոլորտում ձեռքերն է տաքացնում Արևմուտքը՝ մի ամբողջ Ցեղասպանություն մարսել–հանդուրժել, լեգիտիմացնել ագրեսորին, մոռանալ գերիներին, որբի գլուխ շոյել, ծափով–ծիծաղով փաթեթավորել Հայաստանի կոլապսը, տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական բալանս ձևավորել, ու ամենակարևորը՝ ետ շպրտել Ռուսաստանին․․․
Սա անտիուտոպիստական ֆիլմի սցենարական պլան չէ, սա իրական Հայաստանն է, որի արժանապատվության և պետականության փլատակների վրա ոտքերն են սրբում խաղի տերերը․․․
Հ․Գ․ Մատաղացու գառան պարանոցին կապված կարմիր–կանաչ ժապավեն տեսած կլինեք․․․»:

Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
9900:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
6500:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
84Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
82Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
108Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
93Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
88Երեկ, 17:54
«Եթե պետություն կառուցելու գործում դնեինք ազգային երազանք, այլ իրականություն կլիներ մեր երկրում»․ Արա Պողոսյան
85Երեկ, 17:12