«Կառավարությունը բացահայտ մսխում է մեր հարկերը՝ իրենց փիառի համար»․ Դավիթ Գալստյան

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ կառավարության առաջնահերթությունները՝
* Երեխաների բուժսպասարկման համավճար ԿԵՍ ՏԱՐՎԱ համար՝ 5,3 մլն
* Թաթա Սիմոնյանին ՄԻ ելույթի համար՝ 20 մլն
Կառավարությունը բացահայտ մսխում ա մեր հարկերը իրենց փիառի համար, ունենալով շատ ավելի ժողովրդի համար առաջնահերթ խնդիրներ։
* Անկախության 35-ամյակի համար կառավարությունը հատկացրել ա 1,3 միլիարդ դրամ։
Էդքանը բավական էր, որ թե երեխաները, թե մեծերը ԿԵՍ ՏԱՐԻ համավճար ստիպված չլինեն մուծել բուժսպասարկման համար, գումարած՝ դեղերը (սքրինում) - մոտ 1,4 մլրդ դրամ։
* Կառավարությունը $6 մլն ա մսխել Լոպեսի համերգի վրա (Ղազախստանն ու Ուզբեկստանը նույնը իրականացրել են 0 դրամով պետբյուջեից):
Համերգը իրականացրած «Դոպինգ սփեյս» ընկերությունը ավելի քան 500 մլն դրամի նախահաշվից շեղված տնտեսումներ ունի ու ԿԳՄՍ-ն փողը հետ չի կարում ստանա, ԲԱՅՑ՝
COP17-ի կազմակերպումը հանձնում են նույն ընկերությանը ($9 մլն):
* Հիշեցնեմ, որ կառավարությունը 5 մլրդ դրամ էր վերջերս հատկացրել ա պետապարատի խրախուսման համար (այ էս «արդյունավետ» կառավարման համար):
* Եվս հավելյալ 30 մլրդ դրամ տարեկան կավելացնեն, որ բարձրացնեն վարչապետի, նախարարների, նախագահի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու (իրականում՝ լոյալությունը գնելու վրա):
* Էս չեմ ասում տարատեսակ վարչա - / ֆեստի․․․ իշխանական փիառ միջոցառումների վրա մսխված գումարները։
N.B. Հաջորդ իշխանությունը պտի մանրամասն զննի էս բոլոր որոշումները, բացահայտի առերևույթ կոռուպցիայի, մսխման, «ատկատների» մեջ թաթախված պաշտոնյաներին ու ոչ միայն ու «կոպեկ առ կոպեկ» էս ամենը հետ բերի»։

«Երբ տնտեսության մեջ սխալ խաղի կանոն է մտնում, դա կարող է ազդել բոլորի վրա»․ Գագիկ Ծառուկյան
184Երեկ, 11:18
ԱՄՆ-ն գտնվում է ԱԲ զարգացման շնորհիվ իրականացվող հսկայական տեխնոլոգիական հեղափոխության փուլում. Reuters
55813.10.2026, 23:24
ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
94012.10.2026, 13:24
«COP17-ի անվան տակ պետությունը միայն կահույքի համար նախատեսել է 371 մլն դրամ». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
35712.10.2026, 13:12
«Կառավարությունը COP17-ի բրենդային նվերների համար ձախսել է շուրջ 290 մլն դրամ». Լիանա Մանուկյան (տեսանյութ)
31512.10.2026, 12:06
Եվրոմիությունն Ուկրաինային կհատկացնի մոտ երեք միլիարդ եվրո ռազմական օգնություն
70011.10.2026, 22:48
«Հայաստանի գոյութենական ու անվտանգային խնդիրները լուծված համարելու որևէ հիմք առկա չէ»․ Դավիթ Անանյան
33311.10.2026, 09:48
«Պետք է անդրադառնալ հարցին, թե ինչու ենք հանդիսավոր միջավայրում կարողանում միջոցառումը կազմակերպել՝ առանց բողոքի ակցիաների»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
40510.10.2026, 13:12