Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան

«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
42
Այսօր, 20:30

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դուբլինում մի քանի օր առաջ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, «ընդգծել են շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը»։
Նմանօրինակ պարբերություն ինձ առաջին անգամ է հանդիպում ամբողջ հայ-ադրբեջանական հանդիպումների պատմության ընթացքում, և այս պահին դժվար է ասել, թե կողմերը ուր են հասել ջրերի հարցում:
Հայկական մեդիա դաշտում նկատեցի հրապարակումներ, որ սրանով Ադրբեջանը նոր նախապայմանների սկիզբն է դնում:
Չեմ ուզում շտապել, մանավանդ որ արդեն իսկ նախապայման կա դրված սեղանին՝ Սահմանադրության նոր տեքստից Անկախության Հռչակագրին հղումը հանելը:
Եթե նայեք քարտեզին, կտեսնեք, որ Հայաստանի բոլոր գետերը հոսում են դեպի Ադրբեջան, բացառությամբ Դեբեդի, որը Հայաստանից մտնում է Վրաստան, իսկ այնտեղից՝ կրկին Ադրբեջան:
Ուղիղ երկու տարի առաջ՝ 2024թ նոյեմբերին Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Մարկ Լիբբին հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն՝ Վաշինգթոնի ակտիվ աջակցությամբ, աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման ինտեգրված սխեմայի ստեղծման ուղղությամբ:
ՄԱԿ-ի 1997 թվականի «Միջազգային ջրհոսքերի ոչ նավագնացային օգտագործման իրավունքի մասին» կոնվենցիան (UN Watercourses Convention) կարգավորում է երկու կամ ավելի պետությունների միջև բաժանված ջրային ռեսուրսների համատեղ կառավարումն ու պաշտպանությունը։
Եթե պարզ ասենք, ապա Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները: Օրինակ, միայնակ չի կարող որոշել Դեբեդի ջրերի օգտագործումը, քանի որ այն անցնում է նաև Վրաստանով և Ադրբեջանով»։

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան