«Հայաստանում ֆուտբոլը պետք է դրվի գերազանցապես մասնագիտական-գիտական հիմքի վրա»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի ֆեսբուքյան գրառումը․ ««Շատ տխուր ենք, բայց իմացեք, որ այս թիմը լավ ապագա ունի և շարունակելու է պայքարել», ասում է հավաքականի գլխավոր մարզիչը՝ Չեռնոգորիային պարտվելուց հետո։
Երբ դիտում ես խաղի ընթացքը ինքնին, ապա եզրակացությունն այն է իհարկե՝ որ պարտվելու խաղ չէր։ Բայց, ֆուտբոլը լոկ խաղ չէ, ֆուտբոլը մի ամբողջ կոմպլեքս է՝ նախապատրաստությունից մինչև եզրափակիչ սուլիչ։ Երբ դիտարկում ենք պատկերը այդ կոմպլեքսով, ապա ակնառու է, որ Չեռնոգորիան միշտ խաղում էր այսպես ասած «մի ոտք պակաս», և ակնհայտորեն ուներ ավելացնելու տեղ, իսկ մեր թիմը՝ այլևս ոչ։
Միայն նվիրումով, միայն «կռվելով» ֆուտբոլ չես խաղա։ Մինչդեռ մենք դիտարկման գլխավոր չափանիշ դարձնում ենք հենց դա, որպեսզի ծածկենք մնացյալ հարցերում բացերը։ Կեցցեն տղաները, որ պայքարում են անձնվիրաբար։ Բայց, անցնող գրեթե երեք տասնամյակի ընթացքում Հայաստանն ունեցել է կռվող բազմաթիվ հավաքականներ, և ի՞նչ։
Ու, երբ մարզիչն ասում է, թե՝ «իմացեք, այս թիմն ունի ապագա», սա պարզապես դատարկ խոսք է։ Որովհետև այդ «իմանալու» առաջարկը չունի ոչ մի ռացիոնալ հիմք։ Որովհետև, Հայաստանի տարբեր տարիների հավաքականներ ունեցել են շատ ավելի տպավորիչ «կռված» ու պարտված կամ առավել ևս «կռված» ու հաղթած խաղեր, անգամ՝ խաղացած ու հաղթած խաղեր, բայց հետո․․․։
Կրկնեմ, «ջանն» ու պաթոսը տեղապտույտ են, ուրիշ ոչինչ։ Հայաստանում ֆուտբոլը պետք է դրվի գերազանցապես մասնագիտական–գիտական հիմքի վրա, որպեսզի գնա առաջ։
Ի դեպ, լսելով ֆեդերացիայի՝ մինչև մի քանի ամիս, թե շաբաթ առաջ բարձրաստիճաններից մեկին, նաև հավքականի մարզչի՝ օրերս տված մի հարցազրույց, տպավորություն է, թե հիմա էլ գտնվել է նոր «ալիբի»․ մինչև վերջերս պատերազմող երկիր էինք, իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ ֆուտբոլ։ Մնում է, որ հայտարարեն «իրական ֆուտբոլի» գաղափարախոսության ստեղծման մասին։
ԸՆԴԳԾԵՄ․ սա հավաքականի քննադատության մասին չէ։ Սա Հայաստանում ֆուտբոլիի հանդեպ մոտեցման, ֆուտբոլի գնահատման ելակետերի կամ չափանիշների մասին է։ Քանի դեռ դրանք առավելապես պաթոսահեն են, զարգացում սպասելը միամտություն է, ու պետք է սպասել պարզապես տարատեսակ քարոզչական հնարքներով «յոլա գնալուն»»։

«Հայաստանում ֆուտբոլը պետք է դրվի գերազանցապես մասնագիտական-գիտական հիմքի վրա»․ Հակոբ Բադալյան
4010:36
«Չանչարևիչի ամենամեծ բացթողումն այն է, որ չի հասցրել ՔՊ-ի անդամ դառնալ»․ Տիգրան Քոչարյան
5310:24
«Ո՞նց կարող է Չանչարևիչը մնալ հավաքականի դարպասապահ». Արայիկ Հարությունյան
159Երեկ, 23:12
Հայաստանի հավաքականը պարտվեց Մոնտենեգրոյին
142Երեկ, 21:54
Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Փարիզում
23527.09.2026, 23:24
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի բրոնզե մեդալակիրներ
24627.09.2026, 21:36
«Բոլորս էլ ուրախ ենք Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով, բայց կա մի սկզբունքային հանգամանք»․ Հակոբ Բադալյան
32926.09.2026, 12:54
Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Լատվիայի հետ խաղում՝ 2։0 հաշվով (տեսանյութ)
39925.09.2026, 21:36