«Նոր շուկաներ փնտրելու համար պարտադի՞ր է վարել քաղաքականություն, որը քանդում է կայացած շուկան»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Լսում ես, ու թվում է՝ ասվում է շատ տրամաբանական մի բան՝ Հայաստանից արտահանումը պետք է դիվերսիֆիկացվի եւ բիզնեսը պետք է փնտրի նաեւ նոր շուկաներ։
Ուղղակի անհնարին է առարկել։ Միայն առաջանում է մի պարզ հարց․ իսկ դրա համար պարտադի՞ր է վարել քաղաքականություն, որը քանդում է հայկական բիզնեսի համար ավանդական, ըստ էության՝ կայացած, համենայն դեպս տեսանելի հեռանկարի համար անփոխարինելի շուկան։ Հենց այստեղ է կառավարման ամբողջ հմտությունն ու շնորքը, կառավարման իմաստնությունը՝ կառուցել նորը, որեւէ մեկին չթողնելով հնի ավերակների տակ։ Առավել եւս, հնի ավերակների տակ չթողնելով ամբողջ տնտեսությունը, այդ թվում՝ առավել եւս նրանց, ում կոչ ես անում փնտրել նոր շուկաներ։
Եվ այստեղ է, որ առաջանում է մեկ այլ հարց։ Իսկ արդյո՞ք այդ ավերակների տակ չեն փորձում թողնել մրցակիցներին, եւ բացել «նոր ճանապարհ» արդեն նոր խաղացողների համար։ Եվ արդյո՞ք դրա համար չէ, որ վարվում է հայկական տնտեսության մի մեծ սեգմենտի համար ռուսական ավանդական շուկան քանդելու քաղաքականությունը»։

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
181Երեկ, 22:30
«Բենզինի գինը բարձր է, որովհետև աշխարհում գոյություն ունի մեծ խնդիր բենզինի և դիզելի շուկայում»․ Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
133Երեկ, 13:36
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը
49007.10.2026, 19:13
«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
80006.10.2026, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
28706.10.2026, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
30906.10.2026, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
31705.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
29005.10.2026, 18:54