ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․ «Պարզաբանում․ տարածված տեսանյութում հստակ երևում է՝ քաղաքացին անտեսում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջն ու երեխայի լավագույն շահը.
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է քաղաքացին, մանկահասակ երեխային գրկած, դրսևորում հակաիրավական վարքագիծ և հրաժարվում ենթարկվել ոստիկանության ծառայողների հստակ պահանջներին։
Դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ ոստիկանության ծառայողներն այցելել են քաղաքացու հասցե՝ նրա կողմից համայնքապատկան հողատարածքը կրկին ինքնակամ զբաղեցնելու հանգամանքները պարզելու նպատակով։
Ոստիկանության ծառայողների օրինական պահանջները կատարելու փոխարեն քաղաքացին դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ՝ անտեսելով նաև իր երեխայի լավագույն շահն ու անվտանգությունը։
Պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն գործադրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով քաղաքացին ձերբակալվել և բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Միաժամանակ, ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունն ուսումնասիրում է դեպքի հանգամանքները»։

ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել
6517:24
Խորհրդակցության մասնակիցները դատապարտել են Հայոց Եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը
6315:54
Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում
7515:12
«Կձեռնարկվի իրավական գործընթաց՝ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով». ԿԳՄՍՆ
8513:30
«Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի»․ Անահիտ Մանասյան
8713:24
Որոշ փողոցներ փակ կլինեն
9713:12
Արգելանք է կիրառվել Գագիկ Ծառուկյանին պատկանող անշարժ և շարժական գույքերի վրա
8513:00
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, 450 մլն դրամ
8312:54