Թաիլանդը մտադիր է սահմանել ելքի հարկ

Թաիլանդի ֆինանսների նախարարությունը պատրաստում է ելքի հարկ սահմանելու օրինագիծ։ Ըստ The Nation-ի կողմից մեջբերված փաստաթղթի՝ վճարը կգանձվի անկախ քաղաքացիությունից։
Նոր միջոցը կկիրառվի Թաիլանդից մեկնող բոլոր ավիաուղևորների համար։ Սկզբում վճարը կկազմի 1000 բատ, իսկ հետագայում կսահմանափակվի 5000 բատով։ Վճարը պետք է վճարվի սահմանը հատելուց առաջ։
Ավիաընկերությունները պետք է հարկը ներառեն թռիչքների գնի մեջ։ Չվճարելու դեպքում կսահմանվի կրկնակի տուգանք։ Ցամաքային սահմաններով կամ նավահանգիստներով մեկնումներն սկզբում կազատվեն հարկից։
Կառավարությունը հարկից կազատի թագավորական ընտանիքի անդամներին, նրանց շրջապատին, բուդդայական Սանգհայի գերագույն պատրիարքին և օտարերկրյա պետությունների ղեկավարներին։ Երկրի պաշտոնական հյուրերը, երկու տարեկանից փոքր երեխաները, թռիչքային անձնակազմը և տարանցիկ չվերթների ուղևորները, որոնք չեն լքում օդանավակայանի նշանակված տարածքները, նույնպես կստանան ազատումներ։ Իշխանությունները նախաձեռնությունը բացատրում են պետական ռեսուրսներն ավելի արդյունավետ օգտագործելու և արտակարգ իրավիճակների համար պահուստներ ստեղծելու անհրաժեշտությամբ։ Նմանատիպ հարկ Թաիլանդում գոյություն ուներ 1983 թվականից, սակայն այն վերացվեց ցամաքային և ծովային տրանսպորտի համար 1986 թվականին, իսկ օդային ճանապարհորդությունների համար՝ 1991 թվականին։ Միաժամանակ, Թաիլանդը նախատեսում է 2027 թվականից սկսած ներդնել զբոսաշրջային հարկ օտարերկրացիների համար։ Այն կկազմի 450 բատ։ Սկզբում հարկը կգանձվի օդային ճանապարհով ժամանողներից, իսկ ավելի ուշ կտարածվի ցամաքային կամ ծովային ճանապարհով ժամանողների վրա։

«Ամեն ինչ ընթանում է նախապես գծած սցենարով». Գառնիկ Զաքարյան (լուսանկար)
6400:24
Թրամփի վարչակազմը քննարկում է RDIF-ի նկատմամբ պատժամիջոցների վերացումը
138Երեկ, 23:53
Իլոն Մասկը բացատրել է, թե ինչու է Starlink-ի կապը սահմանափակվել Ուկրաինայի զինված ուժերի համար
105Երեկ, 23:31
Ռուսական արբանյակներն օգնում են հուսիներին ճշգրիտ հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիայի դեմ
159Երեկ, 23:25
«Պարզեցումների անվան տակ կարող է Ադրբեջանի համար ստեղծվել հատուկ իրավական ռեժիմ». Մարիաննա Ղահրամանյան
67Երեկ, 23:00
«Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, թե ինչ արդյունքների է բերում քաղաքական մաքրած դաշտը». Լիաննա Խաչատրյան
79Երեկ, 22:12
Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Բոլսոնարոն փախել է Արգենտինա
183Երեկ, 21:25
«Քո ժողովուրդը հիշում է քեզ՝ որպես կենդանի խիղճ, որը չի լռում, երբ հայրենիքն է ցավում»․ Անի Խաչատրյան
70Երեկ, 21:00