Ուկրաինան կշարունակի իր շարժումը դեպի ԵՄ. Հունգարիան հանել է իր վետոն ևս երկու կլաստերի նկատմամբ

Հունգարիան համաձայնել է Ուկրաինայի և Եվրոմիության միջև բանակցություններ սկսել երկու կլաստերների՝ «Ներքին շուկա» և «Մրցունակություն և ներառական աճ» թեմաներով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Հունգարիան համաձայնել է ապաարգելափակել կլաստերները ԵՄ կառավարությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեի (COREPER) նիստի ժամանակ։ Բուդապեշտի որոշումը հնարավոր է դարձել Կիևի կողմից ազգային համայնքների կրթական իրավունքների հարցը լուծելու քայլերի շնորհիվ։ Մասնավորապես, Ուկրաինայի խորհրդարանում գրանցվել է այդ իրավունքների կարգավորմանն ուղղված օրինագիծ, և համապատասխան խորհրդարանական հանձնաժողովն այն արդեն հաստատել է։ «Ուկրաինան և Հունգարիան քայլեր են ձեռնարկում միմյանց ընդառաջ և միասին շարժվում են դեպի եվրոպական միասնություն»,- ասել է Սիբիհան՝ նաև շնորհակալություն հայտնելով Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանին համագործակցության համար։
Հունգարիան պատրաստ է ամբողջությամբ վերացնել վետոն, այն բանից հետո, երբ Գերագույն ռադան ընդունեց օրենք, որը երաշխավորում է Անդրկարպատիայում հունգարական փոքրամասնության կրթական և մշակութային իրավունքները։
Հունգարիայի և Ուկրաինայի միջև հարաբերությունները վատթարացել են Վիկտոր Օրբանի օրոք, որի կառավարությունը բազմիցս բախվել է Կիևի հետ և խոչընդոտել նրա անդամակցությանը ԵՄ-ին: Ապրիլին ընտրություններում հաղթանակ տանելուց հետո, մայիսին պաշտոնը ստանձնած Փեթեր Մագյարը խոստացել է ավելի պրագմատիկ մոտեցում ցուցաբերել Ուկրաինայի նկատմամբ: Հունիսին նա հաստատել է բանակցային երկու գլուխների բացումը, այն բանից հետո, երբ Կիևն ընդունել է ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ 11 կետից բաղկացած գործողությունների ծրագիր:

«Ամեն ինչ ընթանում է նախապես գծած սցենարով». Գառնիկ Զաքարյան (լուսանկար)
8300:24
Թրամփի վարչակազմը քննարկում է RDIF-ի նկատմամբ պատժամիջոցների վերացումը
172Երեկ, 23:53
Իլոն Մասկը բացատրել է, թե ինչու է Starlink-ի կապը սահմանափակվել Ուկրաինայի զինված ուժերի համար
126Երեկ, 23:31
Ռուսական արբանյակներն օգնում են հուսիներին ճշգրիտ հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիայի դեմ
191Երեկ, 23:25
«Պարզեցումների անվան տակ կարող է Ադրբեջանի համար ստեղծվել հատուկ իրավական ռեժիմ». Մարիաննա Ղահրամանյան
71Երեկ, 23:00
«Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, թե ինչ արդյունքների է բերում քաղաքական մաքրած դաշտը». Լիաննա Խաչատրյան
84Երեկ, 22:12
Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Բոլսոնարոն փախել է Արգենտինա
200Երեկ, 21:25
«Քո ժողովուրդը հիշում է քեզ՝ որպես կենդանի խիղճ, որը չի լռում, երբ հայրենիքն է ցավում»․ Անի Խաչատրյան
76Երեկ, 21:00