«Ռուսական լրտեսական կենտրոններ են». ԵԽ պատգամավորները պահանջում են փակել ռուսական տները

LRT-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի յոթանասունմեկ անդամ դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրոպական Միության արտաքին գործերի նախարար Կայա Կալասին՝ կոչ անելով նրանց դիրքորոշում մշակել ռուսական տների վերաբերյալ և միջոցներ ձեռնարկել ԵՄ երկրներում դրանց գործունեությունը դադարեցնելու համար։
Կոչը նախաձեռնել է Եվրոխորհրդարանի անդամ և Լիտվայի նախկին պաշտպանության նախարար Ռասա Յուկնևիչիենեն։ Նա նշել է, որ «սրանք Եվրոպայում գտնվող ռուսական լրտեսական կենտրոններ են, որոնք գործում են ԵՄ-ի դեմ և համակարգում են տեղեկատվությունը մանիպուլյացիայի ենթարկելու և արտասահմանից միջամտելու գործողությունները»։
Կոչում նշվում է, որ ռուսական տները շարունակում են գործել ԵՄ 15 անդամ պետություններում՝ Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Չեխիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Հունգարիայում, Իտալիայում, Լյուքսեմբուրգում, Մալթայում, Սլովակիայում և Իսպանիայում։

ԿԲ-ն զգուշացնում է՝ զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից վարկեր ստանալ և իրականացնել այլ խարդախ գործարքներ
6700:00
Պուտինը Մասկին անվանել է «հանճարեղ մարդ» և հայտարարել նրա հետ «սերտ շփման» մասին
108Երեկ, 23:43
Չնայած պատժամիջոցներին՝ Լավրովը մեկնում է ԱՄՆ
60Երեկ, 23:36
Վթարային ջրանջատում Ապարանում
74Երեկ, 22:48
«Խոցելի վիճակում գտնվող մարդուն սոցաշխատողները հրապարակայնորեն նվաստացնում են». Մուշեղ Հովսեփյան (տեսանյութ)
70Երեկ, 22:36
47 միլիոն դոլար Ջոդիի համար. Նանոտիրանի կմախքը վաճառվել է Նյու Յորքի աճուրդում (տեսանյութ)
165Երեկ, 22:07
«Ադրբեջանն է պարտավոր ներողություն խնդրել ու հատուցել». Նաիրի Հոխիկյան
70Երեկ, 21:36
«Նեոնացիստական կարգախոսը տեղ չունի ինքնահարգանք ունեցող հասարակությունում». Զախարովան՝ Շիրակի մարզպետի գրառման մասին (տեսանյութ)
141Երեկ, 20:42