Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Զինծառայող Հասանի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով»․ Հեգսեթ

«Զինծառայող Հասանի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով»․ Հեգսեթ
1183
Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2026 թ., 12:18

Փենթագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հաստատել է, որ Թեքսասի ռազմաբազայում ծառայակիցներից 13-ին սպանած ամերիկացի զինծառայող Նիդալ Մալիկ Հասանի գնդակահարությունը կհեռարձակվի ուղիղ եթերով։

«Ամեն ինչ ճիշտ է»,- գրել է նա X սոցիալական ցանցում՝ վերահրապարակելով CBS հեռուստաալիքի համապատասխան լուրը։

Ավելի վաղ Հեգսեթը հայտարարել էր, որ մահապատիժը կանցկացվի հրապարակային, որպեսզի մարդիկ գիտակցեն նման արարքների հետևանքները։

2009 թվականին Թեքսասի ռազմաբազայում ծառայակիցներից 13-ին սպանած Նիդալ Մալիկ Հասանը մահապատժի կենթարկվի դեկտեմբերի 3-ին։ Սա ավելի քան կես դարի ընթացքում ԱՄՆ զինծառայողի գնդակահարության առաջին դեպքը կլինի։