«Արցախցիների դժվարությունների թիվ մեկ մեղավորը ՔՊ-ն է․ թող առերեսվեն պատասխանատվության հետ»․ Արամ Վարդևանյան

«Այս երեք տարվա ընթացքում բոլոր այն սոցիալ-տնտեսական անասելի դժվարությունները, որին բախվում են արցախցի մեր քույրերն ու եղբայները, բնականաբար, դրա թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն ՔՊ-ն է։ Եթե իրենց թվում է, թե այն մի քանի էպիզոդիկ լուծումները, որոնք տալիս են, բայց մասշտաբային խնդիրներից, որոնք դեռևս պահպանվում են, կարող են խուսափել կամ այլ գնահատականներ փորձեն տալ, այդպես չի լինում։ Իրենք են պատասխանատուն և թող, ինչ որ իմաստով, առերեսվեն պատասխանատվության հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ՔՊ-ի կողմից արցախցիների հետ կազմակերպված փակ քննարկմանը։
Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ՔՊ-ականներն ասում են, որ ընդդիմությունը շոու է անում, դրա համար փակ քննարկում են անում, Վարդևանյանը նշել է. «Իրենցից ավելի մեծ շոուներ անող, նման գործելաոճ իրացնող և որդեգրող այլ ուժեր չեմ կարծում, որ կան։ Մի բան հստակ է՝ միջազգային խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում կարելի էր շատ ավելի մեծ խոսք հղել այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի էր ունեցել»։ Վարդևանյանն ընդգծել է, որ իրենք պատրաստ էին մասնակցել նաև ՔՊ-ի կողմից կազմակերպված քննարկմանը։

«Եվրոպական մի շարք երկրներում մեծ դժգոհություն է հասունանում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
8709:36
«Աշխարհում հարատև խաղաղություն երբեք չի եղել, չկա ու չի լինի»․ Արա Պողոսյան
8809:18
«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
13902:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
15300:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
23700:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
14800:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
121Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
107Երեկ, 23:18