«Հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետք է կետրոնանաք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու և վավերացնելու վրա։ Սա ըստ էության նշանակում է, որ նա ազդարարում է Սահմանադրության փոփոխության գործընթացի վրա կենտրոնանալու մեկնարկ, որովհետև Ադրբեջանը դա է դնում որպես ստորագրման նախապայման։ Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրման ու վավերացման վրա կենտրոնանալու մասին հայտարարում է ՍԴ նախագահ Դիլանյանին ընդունելուց հետո։ Հանդիպման ֆորմալ առիթը Դիլանյանի պաշտոնավարման ժամկետի ավարտն է, բայց հնարավոր է, որ բուն պատճառը՝ Նիկոլ Փաշինյանի ազդարարածն է, կապված է դրա հնարավորինս դյուրին տարբերակ գտնելու հետ։
Ի դեպ, այդ իմաստով խիստ հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում։ Այսինքն, ՍԴ նախագահն է գնացել վարչապետի մոտ, ինչը աղաղակող կերպով հակասում է դատական անկախության, առավել ևս ՍԴ անկախության փիլիսոփայությանը, որ ամրագրված է Հայաստանի սահմանադրությամբ։
Բայց, այստեղ կարծում եմ կա մի շատ էական նրբերանգ։ Նիկոլ Փաշինյանն ըստ երևույթին այդ կարեւոր խոսակցությունը չի «վստահել» ՍԴ շենքի «պատերին» և գերադասել է ՍԴ նախագահի հետ խոսել իր համար առավելագույնս վստահելի «պատերի ներսում»՝ կառավարությունում, իր աշխատանքային տարածքում։
Համենայն դեպս, վարչապետ Փաշինյանը թերևս վստահ է, որ կառավարության շենքը այդ իմաստով առավել պաշտպանված կարող է լինել որևէ «ականջից», քան օրինակ Սահմանադրական դատարանի շենքը»։

«Նպատակ ունեն ոչ միայն լռեցնելու ինձ, այլև՝ թալանելու»․ Էդգար Ղազարյան
117:12
«Արցախում էթնիկ զտում իրականացրած ռեժիմը չի կարող խոսել ժողովրդավարությունից»․ Արեգա Հովսեփյան
2517:00
«ԱՄՆ-ն չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանը». Թրամփ (տեսանյութ)
9216:48
«Հատկանշական է, որ հանդիպումը եղել է կառավարությունում»․ Հակոբ Բադալյան
4916:36
«Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար». Լուկաշենկո
9715:30
«Արցախցիների դժվարությունների թիվ մեկ մեղավորը ՔՊ-ն է․ թող առերեսվեն պատասխանատվության հետ»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
7615:00
Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով
5914:54
«ԱՄՆ-ն խախտել է Իրանի հետ պայմանավորվածությունը և պետք է շտկի իրավիճակը». Ղարիբաբադի
10414:42