«Խուլիգանությունը կանխած կնոջ բառապաշարը սարսափելի էր, բայց նա գոնե չէր լռում»․ Գայանե Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս երևույթը ձերբակալվել է և հույս ունեմ խորքային քննություն կտարվի ոչ թե միայն այս միջադեպի, այլ կնոջ ու գուցե նաև երեխաների նկատմամբ տարիների ընթացքում կիրառված ֆիզիկական ու հոգեբանական բռնության մասով։
Բայց անասելի մտահոգիչ է փաստը, որ տարբեր հարթակներում այս տեսանյութի ներքո կարծիքների գերակշիռ մասը անարգանքի սյունին է գամել ոչ թե այս տականքին, այլ այն կնոջը, որը կանխել է հասարակական վայրում խուլիգանությունը։
Այո՛, այդ կնոջ բառապաշարը սարսափելի էր, բացարձակ անընդունելի, ինքն էլ իր հերթին էր տուժած կնոջը նվաստացնում, բայց գոնե չէր լռում, ինչպես տրանսպորտի տղամարդիկ, որոնք ավելի քան վստահ եմ, որ ոչ թե լռում էին վախից կամ զուտ վեճի բռնվելուց խուսափելուց, այլ նման պահվածքը նորմալ համարելու հետևանքով՝ մտքում էլ երևի ասում էին՝ դե իրա կնիկն ա, իրա գործն ա, ոնց կուզի՝ կխոսի, կխփի...
Ու այս անտարբերությունն է հաճախ, որ հանգեցրել է ողբերգությունների, իսկ մենք ի՞նչ գիտենք, որ այս կինը ողջ ավտոբուսում խայտառակ լինելուց հետո ինքնասպան չէր լինելու, ինչ գիտենք, որ եթե այդ կնոջ, այո թեկուզ բռի, զզվելի բառապաշարով, միջամտությունը չլիներ այդ տականքի հաջորդ քայլը սպանությունը չէր լինելու։
Ես ինքս կնոջ դեմքը չեմ հրապարակում և հորդորում եմ բոլորին չտարածել, հավելյալ ցավ չպատճառել ու չթիրախավորել»։

«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
3323:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
6821:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
13920:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
9919:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
10418:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
9218:36
Արևմտյան երկրները ռուսների որս են հայտարարել, այդ թվում՝ Հայաստանում. Զախարովա
15618:25
«Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինն» օգտվել է՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը»․ Աննա Ստեփանյան
9618:18