«Շատերը բուն դեպքը թողած խոսում են միջամտող կնոջ բառապաշարից». Օվսաննա Հովսեփյան

Երևանի ավագանու նախկին անդամ Օվսաննա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավտոբուսում բռնությանը միջամտելու դեպքի հետ կապված շատերը բուն դեպքը թողած խոսում են միջամտող կնոջ բառապաշարից:
Այո, ես չեմ պաշտպանում նման բառապաշարով խոսելը, բայց ավելի լավ է նման բառապաշարով միջամտել, քան լռել: Ավտոբուսում շատ այլ մարդիկ կային, վստահ եմ շատերը չէին միջամտում, քանի որ դա համարում են նորմալ ընտանեկան հարաբերություն, դե հիմա ամուսինա, մի հատ էլ կոպտեց կնոջը:
Իսկ այդ կինը չդիմացավ (ես էլ հաստատ չէի դիմանա) ու միջամտեց այնպես, ինչպես որ կարող էր:
Ավելի լավ է սխալ լեքսիկոնով միջամտել, քան ճիշտ լեքսիկոնով լռել:
Մենք խոսում ենք հայկական ընտանեկան արժեքներից, հայ ավանդական ընտանիքներից, բայց այդ ընտանիքների մի զգալի մասում կա բռնություն կանանց ու երեխաների նկատմամբ: Եվ չխառնվելը միայն նպաստում է դրա շատանալուն:
Ես երբեք չեմ լռի, եթե իմ մոտ որևէ տղամարդ ռիսկը հերիքի անգամ սեփական կնոջ նկատմամբ բռնություն գործադրի, նույնիսկ չնչին:
Այդ կնոջ լեքսիկոնն ու սխալ արտահայտչամիջոցը քննարկելու փոխարեն նրանից սովորենք չլռել»:

«Շատերը բուն դեպքը թողած խոսում են միջամտող կնոջ բառապաշարից». Օվսաննա Հովսեփյան (տեսանյութ)
5415:06
«Նարեկ Կարապետյանի հետ լուսանկարված մարդուն հեռացնում են աշխատանքից». լրագրողը՝ Արմեն Մկրտչյանին (տեսանյութ)
5914:30
Բացառիկ կադրեր՝ Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողի ձերբակալությունից (տեսանյութ)
8214:12
«Խուլիգանությունը կանխած կնոջ բառապաշարը սարսափելի էր, բայց նա գոնե չէր լռում»․ Գայանե Աբրահամյան
7414:00
«Մեր կառավարությունը չի աջակցում Արցախի հարցին, իսկ երբ կաթողիկոսն է բարձրաձայնում՝ հետապնդումների է ենթարկվում»․ Ալվարդ Զաքարյան (տեսանյութ)
8412:06
«Ապօրինի ճնշումների ենթարկվող քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ». Նիկոլ Փաշինյան
6311:40
«Ուսումնասիրեք էդ տղամարդու հայրական ընտանիքն ու կհասկանաք, թե էդ վիճակը որտեղից է»․ Սոֆյա Հովսեփյան
12011:00
Ֆրանսիայում առաջին դատավճիռներն են կայացվել անկարգությունների մասնակիցների նկատմամբ
16409:55