«ՌԴ-ի դեմ հաքերային հզոր հարձակում է տեղի ունեցել»․ Սամվել Հայրապետյան

Ծրագրավորող, քիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՌԴ-ի դեմ շատ հզոր հաքերային հարձակում է տեղի ունեցել, ինչի արդյունքում հաքերներին հաջողվել է մուտք գործել VMMANAGER 6 համակարգ։ Սա այն ամպային/տեղային համակարգն է, որի միջոցով կառավարվում է ՌԴ-ի ամենամեծ սերվերները՝ պետական, ուժային, բանկեր, հիվանդանոցներ, դպրոցներ և այլն։ Դեռևս պարզ չէ հարձակման երկիրն ու հաքերային խմբավորումը, բայց սա ՌԴ-ի պատմության թերևս ամենակրիտիկական հարվածներից մեկն էր։ Արդեն իսկ հաքերները կարողացել են գողանալ բազմաթիվ գաղտնի տվյալներ ու API բանալիներ։ Հարձակումները սկսել են հոկտեմբերի 17-ից, բայց ըստ տարածված լուրերի, ISPsystem ընկերությունը դրանց կարևորություն չի տվել, քանի որ, ըստ ամենայնի, եղել են ոչ կրիտիկական, ըստ իս դրանք եղել են հետախուզական հարձակումներ ավելի շատ բաց port-եր կամ գոնե խոցելիություններ հայտնաբերելու համար։ Էսօր ընդամենը 4-5 ժամ առաջ նոր ISPsystem ընկերությունը հասկացել է, թե ինչ մասշտաբի է խնդիրը ու դրա հետևանքները։
Ըստ տարածված լուրերի՝ նաև ՌԴ-ի կողմից 3 միլիոն ռուբլի է հատկացվել բագհանթերներին, որպեսզի հաքերներից ավելի շուտ գտնեն մնացած խոցելի տեղերը, որի արդյունքում 120 խոցելիություն է հայտնաբերվել ու փոխանցվել գլխավոր ընկերությանը՝ Астра-ին»։

«Արմեն Գրիգորյանը ճշգրտությամբ վերարտադրում է մեր թեզերը». Կարպիս Փաշոյան
3323:06
Տաշքենդում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից մտացածին «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին ուզբեկերեն գրքի շնորհանդեսը
6821:48
Մոսկվան և Կիևը՝ Աբու Դաբիում կայացած բանակցությունների մասին
13920:19
Գոռ Մինասյանի կալանքի ժամկետը երկարացվել է․ հաշվի չի առնվել չորս անչափահաս երեխաների, հղի կնոջ հանգամանքը
9919:30
«Թուրքերն են հոսանքի լարեր քաշում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում»․ Դավիթ Աղաջանյան (տեսանյութ)
10418:48
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել COP31-ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
9218:36
Արևմտյան երկրները ռուսների որս են հայտարարել, այդ թվում՝ Հայաստանում. Զախարովա
15618:25
«Ավտոբուսում տեսախցիկներ չեն եղել, ինչից էլ հսկիչ «տիկինն» օգտվել է՝ խեղաթյուրելով ողջ իրականությունը»․ Աննա Ստեփանյան
9618:18